Սպիտակ աղմուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ աղմուկ
անգլ.՝ White Noise
ՀեղինակԴոն Դելիլո
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվհունվարի 21, 1985
Պարգև(ներ)

«Սպիտակ աղմուկ» (անգլ.՝ White noise), ամերիկացի գրող Դոն Դելիլոյի ութերորդ վեպը, որը հրատարակվել է Նյու Յորքի «Viking Press» հրատարակչության կողմից 1958 թվականին։ Այս գիրքը շահել է ԱՄՆ-ի Ազգային գրքի մրցանակը (National Book Award for Fiction)[1]:

«Սպիտակ աղմուկ» վեպը հետմոդեռնական գրականության օրինակ է։ Ենթադրվում է, որ այս գիրքը Դելիլոյի համար բեկումնային նշանակություն է ունեցել և ընթերցողների ավելի լայն շրջանակ է ընդգրկել։ Ըստ Թայմ[2] շաբաթաթերթի՝ այս գիրքն ընդգրկվել է 1923 թվականից մինչև 2005 թվականի անգլերեն 100 լավագույն վեպերի ցանկում։ Ի սկզբանե Դելիլոն ցանկացել է գիրքն անվանել «Panasonic», բայց Panasonic-ը դեմ է եղել[3]։

Ռուս հրատարակիչը գիրքն անոտացիայի է ենթարկել որպես «վախի, մահվան և տեխնոլոգիայի մասին կատակերգություն»։ Գիրքը ռուսերեն է թարգմանել Վիկտոր Իլյիչ Կոգանը։ Ըստ թարգմանչի՝ վեպի բարդ տեքստը ավելի մեծ ուշադրություն է պահանջել, իսկ հրատարակիչը թարգմանության համար շատ կարճ ժամանակ է տվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Book Awards — 1985» (անգլ.)
  2. 100 лучших романов по версии журнала Тайм на сайте Time (журнал)|.(անգլ.)
  3. «An Annotation of the First Page of White Noise, With Help From Don DeLillo | Andrew Hearst». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]