Սպիտակ տուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպիտակ տուն (այլ կիրառումներ)
Տեսակ | մեծ առանձնատուն, civic building?, պաշտոնական նստավայր և տեսարժանություն |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Northwest? |
Հասցե | 1600 Pennsylvania Avenue, NW Washington, D.C. 2050020500 |
Փողոց | Փենսիլվանիա պողոտա |
Ճարտարապետական ոճ | նեոդասական ճարտարապետություն |
Բարձրություն | 21,33 մետր |
Հարկեր | 4 |
Կազմված է | Կարմիր սենյակ, Lincoln Bedroom?, Օվալաձև աշխատասենյակ, White House Situation Room?, Executive Residence?, West Wing? և East Wing? |
Մասն է | White House Complex? |
Սեփականատեր | Suze? |
Սպասարկող | ԱՄՆ նախագահ |
Օգտագործվում է | cacophony? |
Այցելողներ | 1 000 000 000[3] |
Կառուցման սկիզբ | 1792, հոկտեմբերի 23 |
Հիմնադրված է | հոկտեմբերի 13, 1792 |
Բացված | հունվարի 5 (17), 1853 |
Ճարտարապետ | James Hoban? |
Կառուցման ավարտ | 1800, նոյեմբերի 1[4] |
Իրադարձություններ | Burning of Washington? |
Ժառանգության կարգավիճակ | National Historic Landmark District? |
Կոորդինատներ: 38°53′51.610000098395″ հս․ լ. 77°2′11.580000100019″ ամ. ե. / 38.89766944447177366° հս․. լ. 77.03655000002778763° ավ. ե. | |
Պաշտոնական կայք |
Սպիտակ տուն, ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայված ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտա 1600, Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։
Շենքի ճարտարապետը իռլանդացի Ջեյմս Հոբանն է, կառուցվել է 1792-1800 թթ. Aquia Creek ավազաքարից՝ նեոդասական ոճով։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը 1801 թ. տեղափոխվեց այս շենք, նա ճարտարապետ Բենջամին Լատրոպի հետ ընդլայնեց շենքը՝ ստեղծելով սյունաշարեր[5]։ 1812 թ. պատերազմի ժամանակ առանձնատունը հրկիզվել է բրիտանական բանակի կողմից։ Անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները և նախագահ Ջեյմս Մոնրոն կիսանորոգված շենք տեղափոխվեց 1817 թ. հոկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքները շարունակվեցին և 1924 թ. ավելացավ հարավային սյունասրահը, 1824 թ.՝ հյուսիսային սյունասրահը։
Շինության գործադիր հատվածում կուտակումներից խուսափելու համար, նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1901 թ. աշխատանքային գրասենյակները տեղաբաշխեց Արևմտյան թևում։ Ութ տարի անց նախագահ Ուիլյամ Հովարդը Թաֆտը ընդլայնեց Արևմտյան թևը և ստեղծեց առաջին օվալաձև գրասենյակը։ Երրորդ հարկի վերնահարկը 1927 թ. վերափոխվեց բնակարանային հատվածի։ Նորակառույց Արևելյան թևը հատկացվեց հասարակական միջոցառումներին ու ընդունելություններին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Աշխարհագրական անունների ինֆորմացիոն համակարգ — 2018.
- ↑ http://www.whitehousemuseum.org/
- ↑ Ջոն Ադամսը տեղափոխվում է Սպիտակ Տուն
- ↑ Սպիտակ Տան պատմությունը
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|