Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սպիտակ Բիմ Սև ականջ
Белый Бим Чёрное ухо
Սևականջ.jpg
«Սպիտակ Բիմ Սև ականջ (ֆիլմ)» ֆիլմի DVD-ի շապիկը
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանր դրամա, մելոդրամա, ողբերգություն, արկածային
Թեմա Ընտանի կենդանու պատմություն
Հիմք Սպիտակ Բիմ Սև Ականջ
Թվական 1977
Պրեմիերա 1977 թվականի սեպտեմբերի 15
Լեզու ռուսերեն
Ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկի
Սցենարի հեղինակ Ստանիսլավ Ռոստոցկի և Gavriil Troyepolsky
Դերակատարներ Վյաչեսլավ Տիխոնով, Վալենտինա Վլադիմրիովա, Միխայիլ Դադիկո, Իվան Ռիժով, Միխայիլ Զիմին, Գենադի Կոչկոժարով, Ռիմմա Մանուկովսկայա, Մարիա Սկվորցովա, Անատոլի Բարանցեվ
Օպերատոր Վյաչեսլավ Շումսկի
Երաժշտություն Անդրեյ Պետրով
Նկարիչներ Սերգեյ Սերեբրեննիկով
Կինոընկերություն Gorky Film Studio
Տևողություն 183 րոպե
IMDb ID 0077222
ԿինոՊոիսկ ID 46068
Թրեյլեր [1]

«Սպիտակ Բիմ Սև ականջ», երկմասանոց խորհրդային գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1977 թվականին։ Ստանիսլավ Ռոստոցկու թվով ութերորդ ֆիլմը[2]: Գավրիիլ Տրեոպոլսկու համանուն՝ «Սպիտակ Բիմ Սև ականջ» գրքի էկրանավորումը։

Aquote1.png
- Սա խոսք է փոքր մարդկանց, որոնք պետք է հետո մեծանան, խոսք է մեծերին, որոնք չեն մոռացել, որ երբևէ փոքր են եղել»
Aquote2.png


Ֆիլմի նկարահանումները կատարվել են Կալուգայում: Առաջին վարձույթի ժամանակ ֆիլմը դիտել է ավելի քան 20 միլիոն հանդիսատես։ Կենտրոնական հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել է 1980 թվականին. առաջին սերիան օգոստոսի 26-ին, երկրորդ սերիան օգոստոսի 27-ին:

Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» 1979 թվականին, որպես լավագույն ֆիլմ օտար լեզվով անվանակարգում[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդական սետտեր ցեղատեսակի շան ձագուկը ծնվում է ոչ դասական գունավորմամբ. սևի փոխարեն նա սպիտակ էր՝ շիկակարմիր բծերով, իսկ մի ականջը ընդհանրապես սև էր։ Չնայելով ցեղական շեղվածությանը, ծեր բանաստեղծ Իվան Իվանովիչը շանը վերցնում է իրեն։ Վերջինս հրապուրված էր որսորդությամբ և սիրում էր բնությունը։ Բայց այն բանից հետո, երբ տերը հայտնվեց հիվանդանոցում Բիմը մեկնեց փնտրելու իր տիրոջը։ Արդյունքում շունը դարձավ անտուն։ Փոխելով մի քանի տերերի, Բիմն արդյունքում սատկում է՝ բախվելով մարդկային անտարբերությանն ու դաժանությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Վյաչեսլավ Տիխոնով - Իվան Իվանովիչ, Բիմի տերը
Վալենտինա Վլադիմիրովա Չար հարևանուհի
Միխայիլ Դադիկո Սերիյ
Իվան Ռիժով Պալ Տիտիչ
Իրինա Շևչուկ Դաշա
Միխայիլ Զիմին Սեմյոն
Գենադի Կոչկոժարով Ալյոշայի հայրը
Ռիմմա Մանուկովսկայա Տոլիկի մայրը
Մարիա Սկվորցովա Ստեպանովնա, Լյուսիի տատիկը
Անատոլի Բարանցև Նիկոլայ Եգորովիչ, անասնաբույժ
Վիտալի Լեոնով Ձկնորս
Լյուբով Սոկոլովա Սլաքավարուհի
Ալեքսեյ Չեռնով Տրոֆիմիչ, անտառապահ
Դմիտրի Բարկով Ալեքսանդր Պետրովիչ, բժիշկ
Ռաիսա Ռյազանովա Ալյոշայի մայրը
Գեորգի Սվետլանի Ֆելդշեր անասնաբուժարանում
Վլադիմիր Սերգիենկո Կլիմ
Վասիլի Վորոբյով Տոլիկ
Անյա Ռիբնիկովա Լյուսյա
Սերյոժա Շևլյակով Ալյոշա
Իվան Ժեվագո Գլխարկով անցորդ
Բրոնիսլավա Զախարովա Բուժքույր
Զոյա Տոլբուզինա Սերիի կինը
Սվետլանա Խարիտոնովա Աննա Պավլովնա, ուսուցչուհի
Ալեքսեյ Միրոնով Անիսյայի ամուսինը
Ֆյոդոր Կորչագին Շան ձագերի վաճառող
Նիկոլայ Պոգոդին Ավտոբուսի վարորդ
Գալինա Կոմարովա Անիսյա
Անդրեյ Մարտինով Անդրեյ Լեոնիդովիչ, ոստիկան
Վլադիմիր Ռազումովսկի Կոստյա
Ռոդիոն Ալեքսանդրով Շնագետ, պրոֆեսոր
Ալեքսանդր Պաշուտին Շների ցուցահանդեսի դատավոր
Վիտալի Պոնոմարյով Անցորդ
Վյաչեսլավ Ցյուպա Ուսանող
Բորիս Գիտին Տաքսիստ
Յուրի Գրիգորև Ոստիկան
Մանեֆա Սոբոլևսկայա Հարևանուհի
Վալերի Խրոմշկին Երիտասարդ շնորս

Բիմի դերը խաղացել է անգլիական սետտեր Ստիվը (մյուս անունը Ստյոպա) և նրա կրկնորդ Դենդին[4][5][6]: Նկարահանումների լարված ռեժիմը ազդել է Ստիվի առողջության վրա և դրանից մի քանի ամիս անց նա սատկում է սրտի նոպայից։ Շների հետ աշխատել է կինոլոգ Վ. Սոմովը[2]: Բիմի պատվին Վորոնեժի Հեղափոխության պողոտայում կանգնեցվել է նրա արձանը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinopoisk.ru/film/46068/video/
  2. 2,0 2,1 Армен Медведев. «Что человек должен...». «Искусство кино» № 2, с. 23, 1978.
  3. Academy Awards, USA (1979)
  4. А. Лопатин Без ветра нет работы // Охота и охотничье хозяйство. — 1986. — № 05.
  5. Олеся НОСОВА (11 мая 2002)։ «Актёры попали на «Золотой клык»»։ Комсомольская правда։ Վերցված է 2009-10-22 
  6. Капралова Любовь. Английский сеттер в истории России

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армен Медведев. «Что человек должен...». - «Искусство кино» № 2, с. 23, 1978.

Ա րտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]