Սպիտակափոր ոզնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպիտակափոր ոզնի (տեսակ)ից)
Սպիտակափոր ոզնի
Սպիտակափոր ոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Լատիներեն անվանում
Erinaceus concolor
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Չշփոթել սպիտակամորթ կամ աֆրիկյան սպիտակափոր ոզնու հետ։

Սպիտակափոր կամ արևելաեվրոպական ոզնի (լատին․՝ Erinaceus concolor), միջատակերների կարգի ոզնիների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Տարածված է անտառային, տափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Ապրում է բացատներում, պուրակներում, այգիներում, գետահովիտներում, որտեղ կան թփուտներ, մրգատու ծառեր։ Հիմնականում վարում է գիշերային կյանք։ Ցերեկները թաքնվում է բնում, որը պատրաստում է ծառերի, խիտ մացառուտների, թափված տերևների տակ, փչակներում, այլ կենդանիների լքված բներում։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 24-28 սմ է, պոչինը՝ 2,5-4 սմ, ականջինը՝ 0,25-0,34 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1,կգ։ Մարմնի մեծ մասը ծածկված է սրածայր փշերով, որովայնը՝ փափուկ սպիտակավուն մազերով։ Գլխի վերին մասում՝ ականջների միջև, ունի փոքրիկ, անմազ տարածություն։ Սնվում է միջատներով, որդերով, խխունջներով, մողեսներով, օձերով, մանր կրծողներով, երբեմն՝ թռչունների ձագերով ու ձվերով, պտուղնորով ու հատապտուղներով։ Ձմեռային քուն է մտնում նոյեմբերից ապրիլ։ Ունի լավ զարգացած հոտառություն։ Բազմանում է ապրիլից ամռան կեսը։ Հղիությունը տևում է 7 շաբաթ։ Ամռան կեսերին ունենում է 4-8 ձագ, որոնց մինչև ուշ աշուն կերակրում է մայրը, ապա ձագերը հեռանում են։ Սեռահասուն են դառնում հաջորդ տարվա գարնանը։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին, կրծողներին։

Սննդարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաեվրոպական ոզնիների սննդարության մաս են կազմում միջատները՝ բզեզները, ուղղաթևերը, ականջմտուկները, թրթուրները, գերադասում են տարբեր տեսակի գիշատիչ բզեզներ։ Հաճախակի սնվում են խխունջներով, մլակներով, անձրևորդերով, ինչպես նաև հատապտուղներով՝ մորի, ելակ, արքայամորի, թութ , մամուռներով, կաղիններով, արևածաղկով, սնկերով։ Հյուսիսում ավելանում է ողնաշարավորները՝ անֆիբիաները, լիզերը, փեքր կրծեղները։

Որսորդներ, վտանգավոր ոզնիների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաեվրոպական ոզնիները որսվում են որսորդ թռչունների՝ բվերի կողմից ։ Բելգրադյան ոզնիները համարվում են առաջնորդներ՝ ներսի և դրսի մակաբույծների (լուեր, կլոր և ժապավենավոր որդեր) համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։