Սպիշսկա Կապիտուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐spisskepodhradie.sk
Քարտեզ
Քարտեզ

Սպիշսկա Կապիտուլա (սլովակ.՝ Spišská Kapitula, գերմ.՝ Zipser Kapitel, հունգ.՝ Szepeshely Káptalan, լատին․՝ Capitulum Scepusiense. թարգմանաբար նշանակում է Սպիշի գլխատուն), Սլովակիայի Սպիշսկե Պոդգրադիե քաղաքի մի շրջանը, որը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտ հանդիսացող «Լևոչ, Սպիշսկի Գրադ և դրանց առնչվող մշակութային հուշարձանների» բաղկացուցիչ մասը[1]։ Լավ պահպանված միջնադարյան այս քաղաքիկն ընկած է բլրի արևելյան լանջին, Սպիշսկե Պոդգրադիեի քաղաքային շուկայից մոտավորապես 1,5 կիլոմետր դեպի արևմուտք։

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիշսկա Կապիտուլայի տարածքում գտնվում են Սուրբ Մարտին Տուրացու տաճարը, նախկին վանքը, ճեմարանը և 30 տներով մի փողոց, որոնք բոլորն էլ կառուցվել են Վերածննդի դարաշրջանում։ Շրջանը պարսպապատված է, պարսպի դարպասից բացվում է հանդիպակաց բլրին փռված Սպիշսկի Գրադ քաղաքի համայնապատկերը։ Սպիշսկա Կապիտուլան 12-րդ դարի վերջերին դարձել է տարածաշրջանի եկեղեցական վարչության գլխավոր կեցավայրը, իսկ 1776 թվականին, երբ հունգար թագուհի Մարիա Թերեզան բաժանել է Էգերի թեմը, դարձել է նաև եպիսկոպոսական նստավայր։

Սուրբ Մարտինի տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական այս համալիրի գլխավոր շինությունը Սուրբ Մարտին Տուրացու տաճարն է, որը կառուցվել է 1245-1273 թվականների միջակայքում, ռոմանական ոճով (հետագայում ավելացված կից կառույցները գոթիկա ոճով են)։ Տաճարի որոշ որմնանկարներում արտացոլված է Կարլ 1-ին Ռոբերտ արքայի թագագրումը։ Տաճարի հետ միաժամանակ կառուցվել է եպիսկոպոսական պալատը, որի մերձակայքում տարածվում է ընդարձակ զբոսայգին, ուր կարելի է մուտք գործել Ժամացույցով աշտարակի ստորին մասում բացված դարպասով[2]։

1995 թվականին Սուրբ Մարտինի տաճար է այցելել Հովհաննես Պողոս II պապը։ 2003 թվականին տաճարում վերահուղարկավորվել է եպիսկոպոս Յան Վոյտաշակը (1877-1965)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Levoča, Spiš Castle and associated cultural monuments». UNESCO World Heritage Centre. Վերցված է 2018 թ․ հունիսի 28-ին.
  2. Спишска Капитула и Спишский Град Արխիվացված 2021-04-11 Wayback Machine severovychod.sk (սլովակ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Horváth, Tibor (1999). Szlovákia (Hungarian) (1st ed.). Budapest: Cartographia. ISBN 963-353-180-2.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gabor Méry, Marcell Jankovics - St. Martin's Cathedral Spišská Kapitula (2013), Šamorín (Somorja) 978-80-8160-018-0
  • Vladimír Olejník, Ľubica Olejníková - Katedrála sv. Martina v Spišskej Kapitule (2017), Spišské Podhradie: Rímskokatolícka cirkev Biskupstvo Spišské Podhradie 978-80-971341-5-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիշսկա Կապիտուլա» հոդվածին։