Սպեսիվայա Բալկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպեսիվայա Բալկա, հայաբնակ խուտոր նախկին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում՝ Փշիշ գետի ափին, շրջկենտրոնից 30 կմ արևմուտք։

Խորհրդային տարիներին խուտորի բնակիչները զբաղվում էին ծխախոտի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Խուտորում առկա էր տարրական դպրոց։ Հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1882 թվականին։

Հետխորհրդային շրջանի վերաբերյալ տեղեկություններ չկան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 69