Սպա և ջենթլմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպա և ջենթլմեն
անգլ.՝ An Officer and a Gentleman
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ և դրամա
Թվական1982 և մարտի 25, 1983[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹեյլոր Հեքֆորդ
ՊրոդյուսերDouglas Day Stewart? և Martin Elfand?
Սցենարի հեղինակDouglas Day Stewart?
ԴերակատարներՌիչարդ Գիր, Debra Winger?, Լուիս Գոսեթ (կրտսեր), Դևիդ Քիթ, Lisa Blount?, Ռոբերտ Լոջիա, Թոնի Պլանա, Harold Sylvester?, Դևիդ Կարուզո, Գրեյս Զաբրիսկի, Tommy Petersen?, Էդ Բեգլի Կրտսեր, Lisa Eilbacher?, Վիկտոր Ֆրենչ, Elizabeth Rogers? և John Laughlin?
ՕպերատորԴոնալդ Ի. Թորին
ԵրաժշտությունՋեկ Նիցշե և Բաֆֆի Սենտ-Մարի
ՄոնտաժՓիթեր Զիններ
Պատմվածքի վայրՎաշինգտոն և Սիեթլ
Նկարահանման վայրՖիլիպիններ
ԿինոընկերությունLorimar Television և Paramount Pictures
Տևողություն125 րոպե

«Սպա և ջենթլմեն» (անգլ.՝ An Officer and a Gentleman), գեղարվեստական մելոդրամա, ռեժիսոր՝ Թեյլոր Խեկֆորդ, առաջնելույթը տեղի է ունեցել 1982 թվականի հուլիսին։ Գլխավոր դերերում՝ Ռիչարդ Գիր և Դեբրա Ուինգեր։

Երկու Օսկար մրցանակ՝ (դերասան Լուիս Գոսետ կրտսերին և երգի հեղինակ Up Where We Belong), ևս չորս անվանակարգում, այդ թվում՝ լավագույն կանացի դեր (Ուինգեր)։ Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից ճանաչվել է ամերիկյան 100 ամենակրքոտ ֆիլմերից՝ 100 տարվա ընթացքում՝ AFI վարկածով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակ Մեիոն ընդունվում է զինվորական կրթահամալիր, որտեղ պատրաստում են ամերիկյան ռազմաօդային ծառայության օդաչուներ։ Սակայն ամենասարսափելի մղձավանջում անգամ նա չէր կարող պատկերացնել, թե ինչերի միջով պետք է անցներ, երբ նրանով զբաղվեր դաժան հրահանգիչ Ֆոուլին։

Երեք ամիս խստակրթությունից հետո Զակն ամբողջությամբ համակվեց բանակային կարգապահությամբ՝ չնայած տեղի աղջիկների բոլոր նկրտումներին, որոնք ցանկանում էին ամուսնանալ օդաչուի հետ։ Ի վերջո Զակն ամուսնանում է նրանցից մեկի հետ։ Չնայած բոլոր խոչընդոտներին՝ ֆիլմի հերոսը դառնում է հրաշալի սպա և գտնում է իր մեծ սերը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիչարդ Գիր՝ կուրսանտ Զակ Մեիո
  • Դեբրա Ուինգեր՝ Պոլա Պոկրիֆկի
  • Դևիդ Կիտ՝ կուրսանտ Սիդ Ուորլի
  • Լուիս Գուսետ կրտսեր՝ սերժանտ Էմիլ Ֆոուլի
  • Լիզա Բլաունտ՝ Լինետա Պոումրոյ
  • Լիզա Այլբախեր՝ կուրսանտ Քեյսի Սիգեր
  • Տոնի Պլանա՝ կուրսանտ Էմիլիանո Դելա Սերա
  • Հառոլդ Սիլվեստր՝ կուրսանտ Լայոնել Պերիմեն
  • Դևիդ Կարուզո՝ կուրսանտ Տոպեր Դենիելս
  • Ռոբերտ Լոջիլա՝ Բայրոն Մեիո
  • Վիկտոր Ֆրենչ՝ Ջո Պոկրիֆկի
  • Գրեյս Զաբրիսկի՝ Էստեր Պոկրիֆկի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է վեց «Օսկար» մրցանակ՝ ամերիկյան կինոակադեմիայի կողմից և երկու արձանիկ՝ «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում՝ Լուիս Գուսետ կրտսեր և «Լավագույն երգ»՝ «Up Where We Belong», որը կատարել են Ջո Քոքերը և Ջենիֆեր Ուորնսը։ Արժանացել է նաև Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և ստացել է երկու «Ոսկե գլոբուս»՝ նույն անվանակարգերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]