Microsoft Edge

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպարտան (դիտարկիչ)ից)
Microsoft Edge
Изображение логотипа
Տեսակդիտարկիչ
Նախագծումը՝Մայքրոսոֆթ
Գրված է՝C++
ՕՀWindows 10, Windows 8.1, Վինդոուզ 7, Անդրոիդ, Վինդոուզ 11, Xbox system software? և Xbox One
ՇարժիչՔրոմիում[1]
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝մարտի 6, 2007
ՊլատֆորմԱնդրոիդ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Մասն էWindows 10, Վինդոուզ 11 և Xbox One
ՆախորդԻնտերնետ Էքսպլորեր
Կայքmicrosoft.com/en-us/edge(անգլ.)
 Microsoft Edge Վիքիպահեստում

Microsoft Edge, Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված ինտերնետ դիտարկիչ։ Առաջին անգամ թողարկվել է 2015 թվականին Վինդոուզ 10-ի և Xbox one-ի համար, հետո՝ 2017 թվականին թողարկվել է Անդրոիդի և iOS-ի համար տարբերակները[2][3] իսկ Մաք ՕԷս Տասի համար տարբերակը թողարկվել է 2019 թվականին[4]։

Edge-ը ինտեգրված է Կորտանա ձայնային օգնականի հետ և ունի հավելվածներ Մայքրոսոֆթի խանութում։ Ի տարբերություն Ինտերնետ Էքսպլորերի, Edge-ը չի աջակցում ActiveX և BHO տեխնոլոգիաներին։

Սկզբնապես ստեղծվել է Մայքրոսոֆթի սեփական EdgeHTML բրաուզերային շարժիչով և իրենց Չակրա Ջավասկրիպտ շարժիչով։ Սակայն, 2019-ից թվականին Edge-ը վերագրվել է Քրոմիումով[5][6]՝ օգտագործելով Blink բրաուզերային շարժիչը և V8 JavaScript շարժիչը։

Որպես այս փոփոխության մաս, Մայքրոսոֆթը Edge-ի նախադիտման տարբերակները հասանելի դարձրեց ոչ միայն Վինդոուզ 10-ի, այլև Վինդոուզ 7, 8, 8.1 և Մաք ՕԷս Տաս օպերացիոն համակարգերի համար[7]։ Հանրային թողարկումը եղել է 2020 թվականի հունվարի 15-ին[8]։ 2020 թվականի հունիսից Մայքրոսոֆթը սկսեց Վինդոուզ 10-ի 1803-2004 տարբերակներում Քրոմիումի վրա հինված Edge-ի ավտոմատ ներմուծումը Վինդոուզի թարմացումների միջոցով[9]։ Վինդոուզ 10 20H2-ը Վինդոուզի առաջին տարբերակն է, որը Քրոմիումի հիմքով Edge-ը ներառում է որպես լռելյայն տարբերակ[10]։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Desktop view for Microsoft Edge on mobile

Microsoft Edge-ը փոխարինելով Ինտերնետ Էքսպլորեր 11-ին և Ինտերնետ Էքսպլորեր Մոբայլ-ին՝ Վինդոուս 10-ի, Windows 10 Mobile-ի և Xbox one-ի լռելյայն ինտերնետ դիտարկիչն է[11] Մայքրոսոֆթը սկզբում հայտարարել էր, որ հետադարձ համատեղելության համար Edge-ը կօգտագործի «Trident» (MSHTML) շարժիչը, բայց հետագայում հայտարարել է, որ Edge-ը կունենա նոր շարժիչ, մինչդեռ Ինտերնետ Էքսպլորերը կշարունակի օգտագործել նախկին շարժիչը[12]։

Դիտարկչում ներառվում է ինտեգրված Adobe Flash Player, PDF ընթերցող և asm.js աջակցություն[13]։

Edge-ը ActiveX և Browser Helper Objects տեխնոլոգիաների փոխարեն օգտագործում է հավելվածների համակարգ[14][15][16]։ Ինտերնետ Էքսպլորեր 11-ը Edge-ի հետ մեկտեղ հասանելի է Վինդոուս 10-ում. այն գրեթե չի տարբերվի Վինդոուս 8.1-ի տարբերակից և կշարունակի օգտագործել նախկին շարժիչը, չնայած նախկինում հայտարարվել է, որ այն պետք է օգտագործի Edge-ի նոր շարժիչը[11][14][15]։

Edge-ը ինտեգրված է Մայքրոսոֆթի օնլայն պլատֆորմներին. այն միացված է Cortana թվային օգնականի հետ (հասանելի է որոշ երկրներում)՝ ձայնային կառավարման, որոնման և որոնման հետ կապված դինամիկ, անհատական տեղեկությունների համար։ Օգտատերերը կարող են փոփոխություններ անել կայքերում և պահպանել այս կարգավորումները Microsoft OneDrive-ում, բայց չեն կարող HTML էջերը պահպանել իրենց համակարգիչներում։ Այն նաև տրամադրում է «Reading Mode» (ընթերցելու ռեժիմ) ֆունկցաին, որը էջերից հեռացնում է ավելորդ ձևավորումները՝ նրանց հստակության բարելավման համար։

Դիտարկի հավելումների համար նախնական աջակցություն ավելացվել է 2016 թվականի մարտին՝ երեք սկզբնական հավելվածներով։ Մայքրոսոֆթը նշել է, որ հավելումների թույլատրելու հետաձգումները և նրանց փոքր քանակը կապված են անվտանգության խնդիրների հետ[17]։

EdgeHTML[խմբագրել | խմբագրել կոդը]

C++ լեզվով գրված[18] EdgeHTML շարժիչը ստեղծվել է Edge-ի համար։ Այն Trident շարժիչի վերամշակված ճյուղ է՝ առանց Ինտերնետ Էքսպլորերի հին կոդի։ Կոդի մեծ մասը գրվել է նորից՝ վեբ չափորոշիչներին համապատասխանելու և այլ ժամանակակից դիտարկիչների հետ փոխգործունակության համար[19][20]։ Մատուցող շարժիչը առաջաին անգամ թողարկվել է որպես Ինտերնետ Էքսպլորեր 11-ի փորձնական հնարավորություն[21]։

Նախատեսվում է, որ EdgeHTML-ը լիովին համատեղելի կլինի Սաֆարի, Քրոմ և այլ դիտարկիչների կողմից օգտագործվող WebKit շարժիչի հետ։ Մայքրոսոֆթը հայտարարել է, որ Edge-WebKit ցանկացած տարբերություն համարում է սխալ ծրագրում և պատրաստ է ուղղել այն[22]։

Ըստ AnandTech-ի արած հետազոտությունների Վինդոուս 10-ի բետա տարբերակում շարժիչը ունի զգալի առավելություններ Trident-ի համեմատ, մասնավորապես՝ ՋավաՍկրիպտ շարժիչը, որը համեմատելի է Գուգլ Քրոմի հետ[23]։ WebGL API-ի վրա կենտրոնացած այլ նախնական կարծիքների համաձայն EdgeHTML-ը գերազանցում է Գուգլ Քրոմին և Մոզիլա Ֆայրֆոքսին[24]։

HTML5 չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Edge-ը նախկինում չէր բաց մեդիայի չափորոշիչներին, ինչպես օրինակ՝ WebM-ը կամ Opus-ը, սակայն սրանք ավելացվել են Edge 14.14291 տարբերակում[25]։

HTML5 չափորոշիչներ համատեղելության առումով Edge 15-ը հետ է մնում Մոզիլա Ֆայրֆոքս 48-ից և Գուգլ Քրոմ 52-ից, որոնք համապատասխանաբ ունեն 474/555 և 492/555 միավորներ, իսկ Edge 15-ը՝ 473/555[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Upgrade zu Microsoft Edge: Jetzt downloaden (գերմ.) — 2020.
  2. Belfiore, Joe (2017 թ․ հոկտեմբերի 5). «Announcing Microsoft Edge for iOS and Android, Microsoft Launcher». Windows Blogs. Microsoft.
  3. Belfiore, Joe (2017 թ․ նոյեմբերի 30). «Microsoft Edge now available for iOS and Android». Windows Blogs. Microsoft.
  4. «Introducing the first Microsoft Edge preview builds for macOS». Microsoft Edge Blog (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  5. Belfiore, Joe (2018-12-06), Microsoft Edge: Making the web better through more open source collaboration, Microsoft
  6. «Microsoft Edge and Chromium Open Source: Our Intent». Microsoft Edge Team. 2018 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Warren, Tom (2019 թ․ հունիսի 19). «Microsoft's Chromium Edge browser now available on Windows 7 and Windows 8». The Verge. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. Foley, Mary Jo. «Microsoft's Chromium-based Edge browser to be generally available January 15, 2020». ZDNet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. Tung, Liam. «Windows 10: Microsoft begins automatically pushing Chromium Edge to users». ZDNet (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  10. «Windows 10 20H2 update later this year will be minor - gHacks Tech News». www.ghacks.net. Վերցված է 2020 թ․ հունիսի 17-ին.
  11. 11,0 11,1 Warren, Tom (2015 թ․ մարտի 24). «Microsoft relegates Internet Explorer to a 'legacy engine' to make way for new browser». The Verge. Vox Media. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին.
  12. Sams, Brad (2015 թ․ մարտի 24). «Microsoft says IE 11 will remain unchanged from Windows 8.1, Spartan is the future». Neowin.
  13. «Windows 10's New Browser Microsoft Edge: Improved, But Also New Risks». trendmicro.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  14. 14,0 14,1 Weber, Jason (2015 թ․ հունվարի 21). «Spartan and the Windows 10 January Preview Build». IEBlog. Մայքրոսոֆթ.
  15. 15,0 15,1 Rossi, Jacob (2014 թ․ նոյեմբերի 11). «Living on the Edge – our next step in helping the web just work». IEBlog. Մայքրոսոֆթ.
  16. Warren, Tom (2015 թ․ հունվարի 27). «Microsoft reveals its Internet Explorer successor will support extensions». The Verge. Vox Media.
  17. Tina Sieber. «Everything You Need to Know About Microsoft Edge Browser Extensions». MakeUseOf. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  18. Hachamovitch, Dean (2007-12-14), Internet Explorer 8 and Acid2: A Milestone, Microsoft
  19. «What's powering Spartan? Internet Explorer, of course». Neowin.
  20. Foley, Mary Jo (2015 թ․ հունվարի 22). «Microsoft's Spartan browser: What's under the hood». ZDNet. CBS Interactive.
  21. Rubino, Daniel (2015 թ․ հունվարի 25). «Here's how to enable the Spartan Edge rendering engine for IE11 in Windows 10». Windows Central. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  22. «Building a more interoperable Web with Microsoft Edge». Blogs.windows.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  23. Brett Howse (2015 թ․ հունվարի 25). «Internet Explorer Project Spartan Shows Large Performance Gains». anandtech.com.
  24. «Benchmark Deep-Dive: Microsoft Windows 10 Spartan Browser vs. IE11 vs. Google Chrome 41 vs. Mozilla Firefox». WinBuzzer. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
  25. «WebM, VP9 and Opus Support in Microsoft Edge». Windows Blog. Մայքրոսոֆթ. 2016 թ․ ապրիլի 18. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. «HTML5 Test». html5test. 2017 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներր[խմբագրել | խմբագրել կոդը]