Սպարտակ (լրագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)

«Սպարտակ», հայկական բոլշևիկյան լրագիր։ Հանդիսացել է Երևանի երիտասարդ սոցիալիստ-ինտերնացիոնալիստների «Սպարտակ» միության օրգանը։ Հանդիսացել է Հայաստանում բոլշևիկյան առաջին հրատարակություններից։

Լույս է տեսել մեկ համար՝ 1919 թվականի մայիսի 1-ին։ Խմբագրական կոլեգիա՝ Ղ․ Ղուկասյան, Ա․ Խանջյան, Վ․ Խերանյան (Ծովյան)։ Տպագրել է «Սպարտակ» միության ծրագրի նախաբանը, սոցիալիստական հեղափոխության մեջ առաջատար դեր տվել պրոլետարիատին։

Թերթի հրատարակումը դադարեցվել է դաշնակցական կառավարության ցուցումով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 59