Jump to content

Սպարկի (թութակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարկի
Տեսակառանձնյակ և cage bird?
Սեռարական
Ծնվել է1954
Սատկել է1962
Սատկելու վայրForest Hall, North Tyneside, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Սպարկի Ուիլյամս (1954-1962), խոսող ալիքավոր թութակ, որի պատմությունը ոգեշնչել է բրիտանացի Մայքլ Նայմանին և գերմանացի Կարստեն Նիկոլային ստեղծել օպերա, որի պրեմիերան կայացել է 2009 թվականի մարտին Բեռլինում[1]։ Հաղորդվում է, որ նրա բառապաշարը կազմված է եղել ավելի քան 500 բառից և 8 մանկական երգից, նա մեծ ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում այն բանից հետո, երբ նրա կերպարը հայտնվել է Capern թռչնի կերի փաթեթավորման վրա, ինչպես նաև նրա կատարած երգերի ձայնագրության թողարկման արդյունքում, որը վաճառվել է 20,000 օրինակով[2][3]։ Սպարկիի սատկելուց հետո նրա մարմնից խրտվիլակ են պատրաստել, որն այժմ ցուցադրվում է Նյուքասլի Հենքոկի թանգարանում[4]։

Թութակը ծնվել և մեծացել է հյուսիսարևելյան Անգլիայում և պատկանել է Մեթի Ուիլյամս անունով մի կնոջ, որն ապրում էր Նյուքասլ քաղաքի մոտակայքում գտնվող Ֆորեստ Հոլլ գյուղում: Հենց վերջինս էլ սովորեցրել էր արտասանել բառերը: Հաղորդվում է, որ բառերի և արտահայտությունների պաշարը հսկայական էր թութակի համար, և 1958 թվականի հուլիսին երեքուկես տարեկանում շահել է BBC-ի անցկացրած խոսող թռչունների միջազգային մրցույթը: Նրա խոսքային ունակությունները նկատի ունենալով՝ նրան թույլ չեն տվել մասնակցել հերթական նման մրցույթին, որպեսզի հնարավորություն ընձեռվի մյուս թռչուններին, քանի որ ակնհայտ էր, որ մյուս թռչունները չեն կարող մրցել նրա հետ[5]։

Սպարկին օգնություն է ստացել Capern-ից, որը արտադրում էր թռչունների կերեր և թութակը երկու տարի նրա գովազդային արշավի դեմքն է եղել. ձայնագրվել է նաև նրա «զրույցը» թութակների փորձագետ Ֆիլիպ Մարսդենի հետ BBC ռադիոյով, հայտնվել է BBC-ի՝ Քլիֆ Միշելմորի հետ գիշերային հեռուստածրագրում։ Սատկելուց հետո նրա խրտվիլակը պատրաստել է Լոնդոնի լավագույն տաքսիդերմիստը, և խրտվիլակն այնուհետև ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում շրջագայության ընթացքում, որը նաև պատմել է Սպարկիի կյանքի և նվաճումների մասին, նախքան 1996 թվականին Հենքոկի թանգարանում տեղադրելը, որտեղ այժմ Նորթումբրիայի բնական պատմության ընկերությանը պատկանող հավաքածուի մի մասն է: Սպարկին Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է պատմության մեջ ամենահայտնի խոսող թռչուն:

Սկզբնապես Սպարկիի ելույթի ձայնագրությունները կատարվել են Capern ընկերության փողերով, որը վաճառվել է մարդկանց օգնելու համար սովորեցնել իրենց կենդանի թռչուններին խոսել: 7 դյույմանոց ճկուն ձայնասկավառակը պարունակում էր կարճ արտահայտություններ, որոնք ասում էր Մեթի Ուիլյամը՝ Սպարկիի սեփականատերը, որը խրախուսում էր իր ընտանի կենդանուն պատասխանել, և հետևում էր հենց Սպարկիի պատասխաններին[6]։ Նոր օպերան՝ «Sparkie: Cage and Beyond», պարունակում է Սպարկիի նոր ձայնային ձայնագրություններ Նորթումբրիայի բնական պատմության ընկերության արխիվներից: Թողարկվել է նաև Սպարկիի ելույթով CD[7][8]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

26 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ Հենքոքի թանգարանի ընդլայնումն ու արդիականացումը ավարտվել է 2009 թվականի մայիսին, և այն այժմ վերաբացվել է այցելուների համար որպես Մեծ Հյուսիսային թանգարան: Սպարկիի խրտվիլակը նրա ցուցանմուշներից մեկն է:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. BBC website (2009 թ․ մարտի 25). «Linguistic budgie inspires opera». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  2. David Alderton - Guardian newspaper (2002 թ․ ապրիլի 6). «Talk the squawk». The Guardian. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  3. BBC website (2006 թ․ մարտի 23). «Tongue-twisting budgie is CD star». BBC News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  4. Northern Echo newspaper (2002). «Straight from the budgie's beak». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  5. The Journal newspaper (2009). «Sparkie Williams Part 2». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  6. The British Library (2002). «The language of birds: 5.1 Talking birds». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  7. Jack Malvern, Arts Reporter, Times newspaper (2006 թ․ մարտի 22). «Budgie tops the bill as mimicry is put on CD». The Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Daily Mail newspaper (2006 թ․ մարտի 22). «Storytelling budgie stars on new CD». London. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.