Սպաս (ապուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպաս (այլ կիրառումներ)
Սպաս
Հիմնականմածուն և ձու
 Spas (soup) Վիքիպահեստում

Սպաս, թանապուր, թանով ապուր, կերակրատեսակ։ Պատրաստելիս թանի (թարմ մածունի կամ չորթանի) մեջ լուծում են ձվի և ալյուրի խյուս, թթվասեր, ավելացնում ցորենի ձավար (երբեմն՝ աղացած), ոսպ կամ բրինձ, դնում մարմանդ կրակի վրա և խառնում (չմակարդվելու համար) մինչև եռալը։ Եփվելուց հետո ավելացնում են սոխառած և համեմունք (առավելապես՝ գինձ, հաճախ՝ դաղձ, ուրց)։ Ըստ նախասիրության, սպասը եփում են նաև զանազան տեսակի բանջարներով (բազուկի թփեր, սիբեխ, կաղամբ և այլն)։ Ուտում են և՝ տաք, և՝ սառը վիճակում։ Սպասը Հայաստանում տարածված ճաշատեսակ է։ Անցյալում գլխավորապես օգտագործվել է կրոնական պահքերին։

Սպասի տարատեսակներից է նաև կոլոլակով սպասը, որն իրենից ներկայացնում է մածնապուրի մեջ եփած կոլոլակով ապուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։