Սպասում (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասում
տեսակհուշարձան
տարի2012
բարձրություն6 մետր
նյութբրոնզ և գրանիտ
քաղաքՄուրմանսկ


«Սպասում», իր նավաստուն սպասող կնոջ հուշարձան Մուրմանսկ քաղաքում։ Բացվել է 2012 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են սմոլենսկցի քանդակագործներ Իգոր Չումակովը և Յուրի Անուշկոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ստեղծման պատմությունը սկսվում է 1970-ական թվականների կեսերից, երբ մուրմանսկցի բանաստեղծ, Мурмансельд»-ի նախկին շտուրման Վիկտոր Լեոնտևիչ Տիմոֆեևը գրում է «Զգացմունքային ժամացույց» պոեմը` անվանակոչելով ապագա հուշարձանը[1][2]։ Պոեմը հրատարակվել է 1984 թվականին[1][3]։

1984 թվականին բանաստեղծը դիմում է Մուրմանսկի քաղաքային գործադիր կոմիտեի ղեկավար Վլադիմիր Գորյաչկինին` հուշարձանը կառուցելու համար։ Դա պետք է նվիրվեր բոլոր այն կանանց, ովքեր սպասում էին իրենց սիրելիներին[1]։ Առաջարկը հետաքրքրում է քաղաքապետարանի ղեկավարությանը, իսկ 1986 թվականին տեղի է ունենում հուշարձանի նախագծերի մրցույթ[1]։ Շատ աշխատանքներ են ներկայացվում, բայց նախագիծն այդ ժամանակ չէր կարող իրականացվել, քանի որ դժվար տնտեսական իրավիճակը էր[1][4]։

1990-ական թվականներին կրկին հայտարարվում է հուշարձանի էսքիզների մրցույթ, և 1998 թվականին հաղթողը որոշվում է[1]։ Այնուամենայնիվ, երկրում եղած բարդ տնտեսական իրավիճակը կրկին հնարավորություն չի տալիս իրականացնել այդ գաղափարը[1]։

2011 թվականի ամռանը քաղաքի պատվավոր անդամներ Բորիս Վելերը և Նիկոլայ Գուցկալովը «Союзом рыбопромышленников Севера»-ի աջակցությամբ նորից բարձրացնում են հուշարձանը տեղադրելու հարցը[1]։ Քաղաքի վարչակազմը նորից աջակցում է նախաձեռնող խմբին, ստեղծվում է կազմակերպչական խումբ[1]։ Վերանայվում են հուշարձանի տեղադրման տարբեր վայրեր` ծովային կայանի հարթակ, Փրկչի եկեղեցի, ձկնորսական քոլեջ, Վորովսկոյի և կապիտան Բուրկովի փողոցներ, Շմիդտի և Կոմսոմոլսկայա փողոցների խաչմերուկ[1]։ Արդյունքում որոշվում է հուշարձանը տեղադրել Չումբարով-Լուչինովի փողոցում` № 18 ավտոբուսի վերջին կանգառում[1][5]։ Արձանն այդտեղ տեղադրելու հիմնական պատճառներն էին հուշարձանը Կոլսկի նեղուցից տեսնելու հնարավորությունը, տրանսպորտային հասանելիությունը, հնարավորությունը պաշտպանելու նրա դիրքը դեպի նեղուցը և դիտման համար հարթակ դարձնելը[1]։ Տեղն առաջարկվել էր Մուրմանսկի քաղաքաշինության և տարածքային զարգացման կոմիտեի վարչակազմի ղեկավար Սվետլանա Պիոնկովսկոյի կողմից։

2011 թվականի ամռանը կազմակերպչական հանձնաժողովը հայտարարում է դրամահավաքի մասին` ծրագիրն իրականություն դարձնելու համար[1]։ 2011 թվականի աշնանը կազմակերպչական կոմիտեն հայտարարում է ստեղծագործական մրցույթ[1]։ Ընտրվում է երեք աշխատանք` աղջիկն անձրևանոցով[6], աղջիկը լապտերով և աղջիկն երեխաների հետ[7]։

Կազմակերպչական կոմիտեի և ծրագրի ժողովրդական քննարկմամբ հայտարարվում է, որ հաղթել է քանդակագործ Յուրի Անուշկոյի և Իգոր Չումակովի աշխատանքը[1][8][9]։

Հուշարձանի համար 232 ձեռնարկությունների և հաստատությունների, նաև ավելի քան 600 մասնավոր անձանց կողմից հավաքվում է 3,3 միլիոն ռուբլի[1]։ Այդ փողերը ծախսվում են հուշարձանի նախագծման, նրա հիմքի ու պատվանդանի և քանդակի պատրաստման համար[1]։

Քաղաքապետարանը հուշարձանի կողքին գտնվող տարածքների բարեկարգման համար հատկացրել է ավելի քան 11 միլիոն ռուբլի[1]։ Հուշարձանի պատրաստումը և տեղադրումը իրականացրել է «Стоун-Трейд» ընկերությունը, պատվանդանն ու տարածքի բարեկարգումը՝ «Гидротехник» ընկերությունը[1]։ Ապահովվել է նաև հուշարձանի գիշերային լուսավորությունը[8]։

Հուշարձանի բացման արարողությունը կայացել է 2012 թվականի նոյեմբերի 12-ին[10]։ Հուշարձանը բացում են նրա գաղափարական ոգեշնչող, մուրմանսկցի բանաստեղծ Վիկտոր Տիմոֆեևը, Մուրմանսկի մարզի մարզպետ Մարիա Կովտունը և Մուրմանսկի վարչակազմի ղեկավար Անդրեյ Սիսոևը[11]։ Հուշարձանը բացելու իրավունքը տրվել է բանաստեղծ Տիմոֆեևին[10]։ Հուշարձանի սալաքարին փորագրված են նրա խոսքերը։ Հուշարձանը կշռում է մոտ 600 կգ, բարձրությունը մոտ 3 մետր է։ Այն պատրաստվել է Սմոլենսկում, բրոնզից։ Պատվանդանի հետ միասին կշռում է 18 տոննա[8][12][13]։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը մոտ 6 մ է[14][15]։ Աղջկա քանդակին կից գտնվում են կառանասյուները, որի վրա նստում են ճայեր։ Գրանիտե պատվանդանի վրա` կենտրոնում, փորագրված է. «Սպասել կարողացողը…», իսկ ստորին մասում ավելացված է խորաքանդակը (ծովային ալիքներ)։

Քանդակի քննադատները ընդգծում են աղջկա չափազանց թեթև հագուստները հյուսիսային քաղաքում և ոչ բնական սյուժեն[10][16][17][18]։ Նաև թերությունների մեջ նշվում է հուշարձանի լուրջ հեռավորությունը քաղաքի կենտրոնից և նավահանգստից[14][16][19]։ Մյուսների կարծիքով, հուշարձանը դարձել է Մուրմանսկի նոր խորհրդանիշներից մեկը[10][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Андрей Кирошко Памятник «Ждущей» в Мурманске строили всем миром // Вечерний Мурманск от 30 ноября 2012. — С. 4-5. Архивировано из первоисточника 15 Դեկտեմբերի 2014.
  2. Семёнов В. Нам «Ждущая» нужна? // Вечерний Мурманск от 8 февраля 2006. — С. 3.
  3. Андрей Кирошко Вот это «Ждущая»… Любимая! Судьба! // Вечерний Мурманск от 29 ноября 2011. — С. 3. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2014.
  4. Горячкин, Владимир Ильич О времени и о себе // Наука и образование. —Мурманск, 2008. — № 9. — С. 97—99. Архивировано из первоисточника 15 Դեկտեմբերի 2014.
  5. Оксана Петрова (2011 թ․ հուլիսի 5). «В Мурманске выбрали место для памятника семье моряка». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite news}}: Unknown parameter |страницы= ignored (օգնություն)(չաշխատող հղում)
  6. Андрей Кирошко Победительница! // Вечерний Мурманск от 16 марта 2012. — С. 4. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2014.
  7. Нина Антонян (2012 թ․ փետրվարի 14). «Ждущая на причал еще не вышла». Мурманский вестник. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. 8,0 8,1 8,2 Алексей Михайлов В Мурманске собрали деньги на памятник жене моряка // Российская газета от 19 сентября 2012.
  9. Руслан Вареник (2012 թ․ հունվարի 17). «Каким будеамятник «Ждущей», решать мурманчанам». Комсомольская правда. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «В Мурманске торжественно открыли памятник «Ждущей»». ТВ-21. 2012 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Ожидание оказалось не напрасным». Мурманский вестник. 2012 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. «Почти 15 млн руб. собрали в Мурманске на памятник женщине, ожидающей рыбака». ՌԻԱ Նովոստի. 2012 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  13. Юлия Забловская (2012 թ․ նոյեմբերի 13). «Она как талисман…». Мурманский вестник. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite news}}: Unknown parameter |страницы= ignored (օգնություն)
  14. 14,0 14,1 Нина Антонян (2012 թ․ փետրվարի 18). «Та ли девушка? То ли видение?». Мурманский вестник. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite news}}: Unknown parameter |страницы= ignored (օգնություն)
  15. «Памятник «Ждущая»». Официальный туристический портал Мурманской области. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  16. 16,0 16,1 Дмитрий Коржов (2012 թ․ փետրվարի 11). ««Лучше никакой Ждущей, чем любая…»». Мурманский вестник. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. {{cite news}}: Unknown parameter |страницы= ignored (օգնություն)
  17. «Ждущая — «за» и «против»». Мурманский вестник. 2012 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. Наталья Соловьёва (2012 թ․ նոյեմբերի 23). «Новости 24». РЕН-ТВ. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.
  19. Андрей Кирошко ДИМАгогия // Вечерний Мурманск от 17 февраля 2012. — С. 6. Архивировано из первоисточника 17 Դեկտեմբերի 2014.
  20. Оксана Гурова (2012 թ․ դեկտեմբերի 26). «Конструктивный диалог. Скандал, связанный с мурманским памятником «Ждущая», не оставил равнодушным никого». Вечерний Мурманск. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.