Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Գործ_տալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային չէ (աղբյուր գտնելու դեպքում պետք է սահմանումը տեղափոխել Վիքիբառարան)։ Վիքիպեդիայում կարող ենք ունենալու en:Informant հոդվածի հայերեն տարբերակը, որտեղ կնշվի, որ այդ մարդկանց խոսակցական ժառգոնում ասում ենք գործ տվող (ինչպես արված է անգլերենում snitch, rat կամ այլ հոմանիշների դեպքում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:20, 10 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Եվրատեսիլ երգի մրցույթին տարբեր տարիներին մասնակցում են բազմաթիվ երկրներ, որոնք առանձին-առանձին վերցրած միմյանց հետ ունեն որոշակի լարված կամ բարիդրացիական հարաբերություններ, ինչն էլ այս կամ այլ կերպ անդրադառնում է այդ մրցույթում տվյալ երկրների վարքին։ Միանգամայն անիմաստ և անտրամաբանական եմ համարում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում» հոդվածը։ Պատկերացրեք, որ նույն կերպ հոդվածներ գրվեն Հայաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի և Ադրբեջանի, Հունաստանի և Թուրքիայի, Թուրքիայի և Իսրայելի ոչ այնքան «մշակութային» հարաբերությունների մասին։ Եթե որևէ խմբագիր կամ խմբագիրներ վստահ են, որ նմանատիպ հոդված պետք է լինի, ապա ճիշտ կլինի գրել մեկ ընդհանրական հոդվածով, որի վերնագիր կարող է լինել օրինակ սա՝ «Ազգամիջյան հակամարտությունների ազդեցությունը Եվրատեսիլ մրցույթում»։ Չնայած նույնիսկ այս դեպքում էլ չեմ կարծում, որ առանձին հոդված է պետք։ Կարելի է երգի մրցույթի հոդվածում առանձին բաժնով գրել, եթե նման անհրաժեշտություն կա (իմ կարծիքով կա)։ Պատկերացրեք այդպիսի հոդվածներ գրվեն տարբեր մրցույթների վերաբերյալ, օրինակ՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում» և այլն։ Բացի այդ, հոդվածը տարիներ շարունակ եղել է անաղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 12:21, 30 Հուլիսի 2022 (UTC)[reply]

  • Թողնել, Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցող երկրները, առանձին-առանձին վերցրած, մեծամասամբ միմյանց հետ ունեն չեզոք հարաբերություններ, միայն Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա և Կիպրոս-Հունաստան զույգ-երկրներն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և այդ հարաբերությունների մասին կան բազմաթիվ չեզոք երկրորդական աղբյուրներ և որոնք կարող են զգալի ծածկույթ ապահովել հոդվածի համար։ Հետևաբար առանձին հոդված ունենալու բոլոր պահանջները կան։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչ պատճառաբանությամբ է հոդվածը ջնջման ներկայացվել՝ ոչ նշանակալիությա՞ն, թե՞ անաղբյուր լինելու։ --ջեօ 🌱 08:26, 31 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ջնջել իրականում կարելի է ջնջել նաև որպես աղբյուրների հետ խնդիր ունեցող հոդված, սակայն վստահ եմ, որ ցանկության դեպքում կարելի է վստահելի երկրորդական աղբյուրներ գտնել, բայց այստեղ խնդիր եմ տեսնում առաջինը նշանակալիության հետ կապված։ Հոդվածը չունի թեմայի զգալի ընդգրկում։ Նշանակալի է «հայ-ադրբեջանական հարաբերությունները», նշանակալի է նաև «Եվրատեսիլ երգի մրցույթը», բայց այ առանձին երկու երկրների հարաբերությունները նշանակալի չեն։ Արդյո՞ք կա կամ կարո՞ղ է լինել Հայ-ադրբեջանական հարաբերությունները օլիմպիական խաղերում կամ սպորտի տարբեր եվրոպական մրցաշարերում։ Ունենք Հայ-ադրբեջանական հարաբերություններ, որտեղ կարող է 1-2 տողով ինֆորմացիա լինել նաև եվրատեսիլի մասին։ Առանձին հոդվածը թեմայի արհեստական ուռճացում է դառնում։ Բնական է, որ այս երկու երկիրը լավ հարաբերություններ չունեն միմյանց հետ և դա արտահայտվում է բոլոր ընդհանուր մրցույթներում, դրանց բոլորի մասին առանձին հոդված գրելը տրամաբանական չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:44, 31 Հուլիսի 2022 (UTC)[reply]

  • Թողնել, թեման ունի նշանակալիություն, լուսաբանված է բազմաթիվ աղբյուրներում։ Միակ խնդիրը աղբյուրների բացակայությունն էր, դրանք ավելացրել եմ։ Կարելի է հոդվածի ծավալն ավելացնել՝ օգտվելով Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածից։ --23artashes (քննարկում) 06:52, 12 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]
Գիր_(մետաղադրամի_կողմ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

«Անվանման ծագում» բաժինը, որը միակն է հոդվածում, ամբողջությամբ ռուսերեն «решка» բառի ստուգաբանության և պատմության մասին է։ Հայերենում այդ բովանդակությունն անիմաստ է։ Եթե այդ բաժինը հոդվածից հեռացնենք, «տակը բան չի մնա»։--23artashes (քննարկում) 19:34, 21 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Իրանի_Էլեկտրոնային_Արդյունաբերություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Վատ թարգմանություն է, ենթակա է ամբողջական վերանայման։--A.arpi.a (քննարկում) 13:21, 30 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

2017_թվականի_լիամետրաժ_անիմացիոն_ֆիլմերի_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Կիսատ և անաղբյուր ցանկ է, կարծում եմ՝ այս տեսքով իմաստ չունի ունենալ։--A.arpi.a (քննարկում) 08:38, 7 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Չարլզ_Աճեմյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Վատ ու անհասկանալի թարգմանություն է, շատ են այլալեզու տարրերը, վիքիֆիկացման ենթակա։--A.arpi.a (քննարկում) 12:41, 19 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Պերուի_թռչունների_ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Բուն ցանկերում մի տող հայերեն չկա, անգամ չի թարգմանված այն, ինչ կարելի էր թարգմանել։ Հինգ տարի այս վիճակում է, և հազիվ թե թարգմանվի։ Ռուսերենից պատճենում է, երբ կարելի էր անգլերեն հոդվածից օրինակով և հայերեն և լատիներեն անուններ գրել, նաև յուրաքանչյուր ընտանիքի մասին մի երկու տող գրել։--ԲեքոՔննարկում 13:03, 21 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]