Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Edu VanHub (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ընդհանուր առմամբ հոդվածը պատմում է դրամաշնորհային ծրագրի մասին, որն իրականացվում է Էռասմուս ծրագրի միջոցով։ Այս ոճի դրամաշնորհային ծրագրեր Հայաստանում հարյուրներով/հազարներով իրականացվում են, և միայն այն հանգամանքը, որ դա կոչվում է ծրագիր/նախագիծ, դեռ թեման չի դարձնում հանրագիտարանային նշանակալի։ Հոդվածում ներկայացված չէ ծրագրի հանրագիտարանային նշանակալիությունը։ Ներկայացված աղբյուրների մի մասն ուղղակիորեն կապված է Էռասմուսի հետ, աղբյուրների մեկ այլ խումբ էլ ներկայացնում է տվյալ ծրագրի նախաձեռնողի/ղեկավարի հարցազրույցը, որտեղ նա կարելի է ասել նույն միտքն է ասում, որ ուզում է կրթյունը տարածել, մեդիագրագիտություն սովորեցնել։ Մի քանի աղբյուր էլ չեն աշխատում/փակված են։ Հոդվածում գրված է, որ «ծրագրի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին (հատկապես սոցիալապես անապահով) ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր»։ Ավտոմեքենա վարելով 18,000 կմ անցնելը որևէ նշանակալի իրադարձություն չէ։ Մի քանի գյուղի երեխաների համար մեդիագրագիտության վերաբերյալ սեմինարների իրականացումը նույնպես հանրագիտարանային նշանակալի հանգամանք չէ իր բնույթով։ Նշված է, որ ծրագիրն իրականացվել է «Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում և տարածել մեդիակրթություն»։ Նախ մեդիագրագիտություն տարածելը որևէ հանրագիտարանային նշանակալի հանգամանք չէ, եթե իհարկե առանձին դեպքերում փաստերով հակառակը չի ապացուցվում։ Նշված 4 երկրի վերաբերյալ ներկայացված է 3 աղբյուր, որից 2-ը ծրագրի համակարգողի/ղեկավարի մասնակցությամբ հարցազրույցային ոճի հոդվածներ են, իսկ 3-րդը չի աշխատում/անհասանելի է։ Ասածս այն է, որ համակարգողը/ղեկավարն է պատմում իր ծրագրի մասին, ոչ թե որևէ երկրորդական վստահելի աղբյուրներից ենք իմանում։ --Գարդմանահայ (քննարկում) 06:17, 7 Մարտի 2022 (UTC)[reply]

Քննարկման հարգելի մասնակիցներ, շնորհակալություն եմ հայտնում դիտարկման համար, բայց կցանկանայի բերել մի քանի հակափաստարկներ, նախ ծրագիրը չի իրականացվում Էրազմուս դրամաշնորհով՝ հետևաբար հարյուրներով/հազարներով չկան այս ծրագրերից։ Ծրագիրը Էրազմուս+ չէ: Ծրագրի ֆինանսավորումը միայն դրամաշնորհային չի եղել։ Երկրորդ, սա ամբողջ տարածաշրջանում առաջին շարժական կրթարանն է, ինովացիա է, ոչ միայն Հայաստանում, հետևաբար կարող է դիտարկվել որպես հանրագիտարանային, որովհետև մինչ օրս նախադեպը չի եղել նման կրթարանի։ Ցանկանում եմ բերել ևս մի քանի փաստարկներ, մի քանի պատանիներ չեն կրթվել՝ այլ հարյուրավոր, երեք փուլերի ընթացքում մասնակցել են 435 պատանիներ ու երիտասարդներ: Ցանկանում եմ նաև նշել, որ ծրագիրը նաև կայունություն է ապահովում, ծրագրի մասնակիցներին փորձում են կամ աշխատանքով ապահովել, կամ կամավորության կամ ինթերնշիփի: Ծրագիրը ներկայացված է եղել աշխարհի ավելի քան 8 երկրներում և քաղաքներում, այդ թվում Բոնն, Մալագա, Մոսկվա, Երևան, Վիեննա, Կիև, Բարսելոնա և այլն: Խնդրում եմ դիտարկել հետևյալ հակափաստարկները և որոշում կայացնել հոդվածը չջնջելու վերաբերյալ: Հակափաստարկները կարծում եմ, որ արդեն հասկանալի պատճառներով բավականին համոզիչ են և կարող եմ դրանք նույնպես ավելացնել հոդվածում: Հարգանքներով՝ --Իռեն Սահակյան (քննարկում) 14:14, 7 Մարտի 2022 (UTC)[reply]
Գագիկ Բադալյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի բովանդակության մեջ առկա չէ տվյալ անձի հանրագիտարանային նշանակալիությունը։ Առավել մանրամասն տես «Վիքիպեդիա:Նշանակալիություն (երաժշտություն)» կանոնակարգի «Չափանիշներ երաժիշտների և համույթների համար» բաժնի պահանջները, որոնցից ոչ մեկին չի համապատասխանում։--Գարդմանահայ (քննարկում) 08:49, 28 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Գործ_տալ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը հանրագիտարանային չէ (աղբյուր գտնելու դեպքում պետք է սահմանումը տեղափոխել Վիքիբառարան)։ Վիքիպեդիայում կարող ենք ունենալու en:Informant հոդվածի հայերեն տարբերակը, որտեղ կնշվի, որ այդ մարդկանց խոսակցական ժառգոնում ասում ենք գործ տվող (ինչպես արված է անգլերենում snitch, rat կամ այլ հոմանիշների դեպքում)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:20, 10 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հակոբ_Մանուկյան_(բժիշկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը չի երևում։ Մարդը բժիշկ է եղել ու մահացել ժանտախտից։ Ոչ մի այլ տվյալ չկա հոդվածում։--A.arpi.a (քննարկում) 10:48, 6 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հակոբ_Սարիկյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի նշանակալիությունը տեքստում չի երևում։--A.arpi.a (քննարկում) 10:55, 6 Հունիսի 2022 (UTC)[reply]

Նարեկ_Քթոյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում:--∑ίγμα (քնն.) 12:14, 24 Հունիսի 2022 (UTC)[reply]

Ջնջել՝ ըստ ներկայացված պատճառաբանության։ --ջեօ 🌱 12:29, 24 Հունիսի 2022 (UTC)[reply]
Վարդան_Խաչատրյան_(բժիշկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածը գովազդային ոճ ունի, շարադրանքը ոչ հանրագիտարանային է։--A.arpi.a (քննարկում) 11:27, 18 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Արման_Նալբանդյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում։--23artashes (քննարկում) 07:07, 20 Հուլիսի 2022 (UTC)[reply]

  • Ջնջել միանշանակ։ Հոդվածում չկա նշանակալիությունը փաստող որևէ ինֆորմացիա։--Ավետիսյան91 (քննարկում) 04:45, 29 Հուլիսի 2022 (UTC)[reply]
  • Թողնել՝ միանշանակ, որովհետև ես դեռ չէի հասցրել լիարժեք ու Վիքիպեդիային համապատասխան հոդված գրել ու դուք շտապեցիք այն ջնջման ներկայացնել։ Հա, մի բան էլ, հուսով եմ մեկ կամ երկու հոգու կարծիքը բավական չի լինի, որ հոդվածը արագացված ջնջվի։--Atheist Armenian (քննարկում) 00:21, 30 Հուլիսի 2022 (UTC)[reply]
    @Atheist Armenian ջան, ի՞նչ է նշանակում «ես դեռ չէի հասցրել լիարժեք հոդված գրել, դուք շտապեցիք ջնջման ներկայացնել». իսկ ո՞վ է խանգարում նախքան «Ստեղծել էջը» կոճակը սեղմելը հոդվածն ավարտուն և Վիքիպեդիայի կանոնակարգերին համապատասխան դարձնել։ Բացի այդ, «մեկ կամ երկու հոգու կարծիք» ասված Հայերեն Վիքիպեդիայում չկա, հոդվածը կարող է ջնջվել նույնիսկ եթե կա մեկ շատ հիմնավոր կարծիք։ --ջեօ 🌱 08:14, 30 Հուլիսի 2022 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ սովորաբար առաջինը հենց գրում ենք նշանակալիությունը փաստող ինֆորմացիան, իսկ հետո բարելավելուն թողնում լրացուցիչը։ Անձը որպես հնագետ և գիտաշխատող չի բավարարում նշանակալիության չափանիշներին։ Միակ բանը, որ կարող էր ապահովել նշանակալիությունը, դա կլիներ ոլորտի զարգացման մեջ անձի ունեցած էական ներդրումը, որի մասին հոդվածում չգտա։--Ավետիսյան91 (քննարկում) 07:04, 1 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Սաթենիկ_Բաղդասարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում անձի նշանակալիությունը չի երևում։ --23artashes (քննարկում) 00:10, 29 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ջնջել գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ դոցենտ, այ եթե հոդվածում լիներ տեղեկություն նաև անձի գիտական հրապարակումների, գրքերի և/կամ նաև ոլորտի զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին, ապա նշանակալի կլիներ։ Այս տեսքով կողմ եմ ջնջմանը։--Ավետիսյան91 (քննարկում) 15:19, 31 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Մխիթար Մոս-Մուշեղյան

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Եվրատեսիլ երգի մրցույթին տարբեր տարիներին մասնակցում են բազմաթիվ երկրներ, որոնք առանձին-առանձին վերցրած միմյանց հետ ունեն որոշակի լարված կամ բարիդրացիական հարաբերություններ, ինչն էլ այս կամ այլ կերպ անդրադառնում է այդ մրցույթում տվյալ երկրների վարքին։ Միանգամայն անիմաստ և անտրամաբանական եմ համարում «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Եվրատեսիլ երգի մրցույթում» հոդվածը։ Պատկերացրեք, որ նույն կերպ հոդվածներ գրվեն Հայաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի և Ադրբեջանի, Հունաստանի և Թուրքիայի, Թուրքիայի և Իսրայելի ոչ այնքան «մշակութային» հարաբերությունների մասին։ Եթե որևէ խմբագիր կամ խմբագիրներ վստահ են, որ նմանատիպ հոդված պետք է լինի, ապա ճիշտ կլինի գրել մեկ ընդհանրական հոդվածով, որի վերնագիր կարող է լինել օրինակ սա՝ «Ազգամիջյան հակամարտությունների ազդեցությունը Եվրատեսիլ մրցույթում»։ Չնայած նույնիսկ այս դեպքում էլ չեմ կարծում, որ առանձին հոդված է պետք։ Կարելի է երգի մրցույթի հոդվածում առանձին բաժնով գրել, եթե նման անհրաժեշտություն կա (իմ կարծիքով կա)։ Պատկերացրեք այդպիսի հոդվածներ գրվեն տարբեր մրցույթների վերաբերյալ, օրինակ՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում» և այլն։ Բացի այդ, հոդվածը տարիներ շարունակ եղել է անաղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 12:21, 30 Հուլիսի 2022 (UTC)[reply]

  • Թողնել, Եվրատեսիլ երգի մրցույթում մասնակցող երկրները, առանձին-առանձին վերցրած, մեծամասամբ միմյանց հետ ունեն չեզոք հարաբերություններ, միայն Հայաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Ուկրաինա և Կիպրոս-Հունաստան զույգ-երկրներն ունեն առանձնահատուկ հարաբերություններ, և այդ հարաբերությունների մասին կան բազմաթիվ չեզոք երկրորդական աղբյուրներ և որոնք կարող են զգալի ծածկույթ ապահովել հոդվածի համար։ Հետևաբար առանձին հոդված ունենալու բոլոր պահանջները կան։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչ պատճառաբանությամբ է հոդվածը ջնջման ներկայացվել՝ ոչ նշանակալիությա՞ն, թե՞ անաղբյուր լինելու։ --ջեօ 🌱 08:26, 31 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ջնջել իրականում կարելի է ջնջել նաև որպես աղբյուրների հետ խնդիր ունեցող հոդված, սակայն վստահ եմ, որ ցանկության դեպքում կարելի է վստահելի երկրորդական աղբյուրներ գտնել, բայց այստեղ խնդիր եմ տեսնում առաջինը նշանակալիության հետ կապված։ Հոդվածը չունի թեմայի զգալի ընդգրկում։ Նշանակալի է «հայ-ադրբեջանական հարաբերությունները», նշանակալի է նաև «Եվրատեսիլ երգի մրցույթը», բայց այ առանձին երկու երկրների հարաբերությունները նշանակալի չեն։ Արդյո՞ք կա կամ կարո՞ղ է լինել Հայ-ադրբեջանական հարաբերությունները օլիմպիական խաղերում կամ սպորտի տարբեր եվրոպական մրցաշարերում։ Ունենք Հայ-ադրբեջանական հարաբերություններ, որտեղ կարող է 1-2 տողով ինֆորմացիա լինել նաև եվրատեսիլի մասին։ Առանձին հոդվածը թեմայի արհեստական ուռճացում է դառնում։ Բնական է, որ այս երկու երկիրը լավ հարաբերություններ չունեն միմյանց հետ և դա արտահայտվում է բոլոր ընդհանուր մրցույթներում, դրանց բոլորի մասին առանձին հոդված գրելը տրամաբանական չէ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:44, 31 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Արթուր_Հակոբյան_(դիզայներ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիությունը չի երևում։ --23artashes (քննարկում) 18:52, 12 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Exio.Tech (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի բովանդակությունը չի պարունակում այնպիսի տեղեկություններ, որոնք փաստեն թեմայի հանրագիտարանային նշանակալիությունը, այդ թվում՝ տվյալ ընկերության իր որոլտում հեղինակավոր և/կամ հանրահայտ լինելը։--Գարդմանահայ (քննարկում) 19:48, 12 Օգոստոսի 2022 (UTC)[reply]