Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Սուրեն_Վլադիմիրի_Թովմասյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ոչ նշանակալի--Voskanyan (քննարկում) 12:12, 11 Մարտի 2021 (UTC)[reply]

(!) Մեկնաբանություն՝ ՀՀ կառավարության 7 առնըթեր մարմիններից մեկի ղեկավարն է։ Առաջին դասի պաշտոնյա չէ, ինչպես որ նախարարը, սակայն համակարգում է կառավարության աշխատանքները կադաստրի ոլորտում, ինչպես որ ոստիկանապետը՝ ոստիկանական համակարգում, ԱԱԾ տնօրենը՝ անվտանգության ոլորտում։--Ավետիսյան91 (քննարկում) 12:33, 11 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի 98Áni, Դուք ինձ էլեկտրոնային նամակ եք ուղարկել՝ ակնկալելով պարզաբանում, թե «ի՞նչ եղանակով են Վիկիպեդիայում տեղադրվել մյուս պետական կառույցների ղեկավարների պաշտոնական էջերը»։ Նախ ներկայացնեմ, որ դրանք պաշտոնական էջեր չեն, այլ անձանց մասին հոդվածներ են վիքիպեդիայում։ Նշանակալիության մասին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։ Ավելացնեմ նաև, որ հոդվածը ես չեմ պիտակել որպես ոչ նշանակալի, ավելին՝ այն պահելուն կողմ կարծիք եմ հայտնել։ Պատասխանեք այստեղ, քանի որ վիքիպեդիային վերաբերող հարցերը ընդունված է քննարկել հենց վիքիպեդիայում։--Ավետիսյան91 (քննարկում) 13:31, 11 Մարտի 2021 (UTC)[reply]
Էրիկ_Աբրահամյան_(ազատամարտիկ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

նշանակալիությունը ցույց տրված չէ--Voskanyan (քննարկում) 15:45, 19 Մարտի 2021 (UTC)[reply]

Վահե_Մխիթարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նախագծի նշանակալիության չափանիշներին չբավարարող --Ավետիսյան91 (քննարկում) 07:15, 21 Մարտի 2021 (UTC)[reply]

Հարգելի Ավետիսյան91, շնորհակալ եմ հոդվածների հանդեպ Ձեր ուշադրության համար։ Ըստ իս, այս հոդվածը նշանակալիության հետ կապված լուրջ հակասություններ չունի․ աղբյուրները նշել եմ (եթե հաշվի առնենք, որ դեպքից երկար ժամանակ չի անցել, զինվորի մասին հրապարակումներ դեռ էլի կլինեն, դրանք պարբերաբար կավելացնեմ)։ Հետմահու պարգևատրվել է մեդալով, կարծում եմ՝ դրանցից հետագայում էլի կլինեն։ Իսկ ինձ համար նշանակալի է այնքանով, որ այս հոդվածը ոգեշնչող դեր է կատարելու նրա հասակակիցների ու Վիքիպեդիա ընթերցողների համար, օրինակ է հանդիսանալու հայրենասիրության ու անձնազոհության (գոնե Տավուշի մարզում հաստատ)։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ Ձեր սրտացավության համար։ Հարգանոք՝ --Avagyanasya (քննարկում) 09:27, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալություն արձագանքելու համար, հարգելի Avagyanasya։ Խնդիրն այն է, որ Հայերեն Վիքիպեդիայի անձանց մասին նշանակալիության կանոնակարգին (Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)) չի համապատասխանում։ Ոչ մի խոսք կամ կասկած չկա անձի սխրանքների կամ դրանով պայմանավորված հետագայում երիտասարդների մոտ հայրենասիրական և մարտական ոգու բարձրացման մասին։ Խնդիրը զուտ կանոնակարգն է, ըստ որի անձը չի համապատասխանում նշանակալիության առկա չափանիշներին։--Ավետիսյան91 (քննարկում) 09:36, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, ես իհարկե վիճելու ոչ մի ցանկություն չունեմ, որովհետև ապավինում եմ Ձեր փորձառությանը, սակայն եթե հաշվի առնենք, որ ըստ Ձեր նշած կանոնակարգի՝ զոհը պետք է համապատասխանի «ունեցել է մեծ դերակատարում պատմական ճանաչված իրադարձության մեջ» կետին, իսկ 19-ամյա պատանին 33 օր ԱԹՍ-ների դեմ մարտնչելով այդ իրադարձության հաղթանակը մոտեցնելուց և 2 տանկ առգրավելուց բացի է՞լ ինչ պետք է աներ նշանակալիությանը համապատասխանելու համար, ուստի առաջարկում եմ հաշվի առնելով նաև վերևում գրվածներս՝ * Թողնել։ Անկեղծորեն՝--Avagyanasya (քննարկում) 09:58, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Շատ լավ։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։ Սպասենք մյուս մասնակիցներին, եթե որոշվի մնալ, ապա կհեռացնենք ջնջման կաղապարը։ Շնորհակալություն։--Ավետիսյան91 (քննարկում) 10:06, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Ես եմ շնորհակալ ըմբռնման համար --Avagyanasya (քննարկում) 10:12, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, երկար մտածելուց հետո թույլ տվեք մի առաջարկություն անել․ որպեսզի հետագայում խմբագիրները չբախվեն նմանատիպ խնդրի, կարելի է նահատակված հերոսների ցուցակ կազմել ըստ մարզերի (մոտավորապես սրա նման Արցախյան երկրորդ պատերազմի մարտական ծառայության մեդալակիրների ցանկ)․ դրանով կբացառվի առանձին անհատների մասին հոդվածներ գրելը։ Եվ քանի որ մյուս մասնակիցները լռում են այս հոդվածի ջնջման հետ կապված, խնդրում եմ Ձեզ հանել կաղապարը։ Շնորհակալ եմ։ --Avagyanasya (քննարկում) 17:07, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Avagyanasya, Ձեր նշած ցանկը ինքս եմ ստեղծել որպես այլըտրանք։ Այդ ցանկի օրինակով կարող են ցանկեր ստեղծվել նաև այլ մեդալակիրների և պարգևի արժանացածների համար։ Ըստ մարզերի բաժանման Ձեր առաջարկն էլ է կառուցողական, քննարկենք համայնքում և միգուցե այդ ճանապարհով գնանք։ Հավատացեք, որ ինձ համար հաճելի չէ նման հոդվածներ պիտակելը, սակայն վաղ թե ուշ ջնջվելու են նմանօրինակ հոդվածները։ Եկեք միասին հերոսապատումներ անենք այլ նախագծերում, կայքերում, լրատվականներում, սակայն սա հանրագիտարան է, այն էլ՝ ոչ հայկական, պարզապես հայերեն է։ Կաղապարը իրավունք չունեմ հանելու քանի դեռ քննարկումը ավարտված չէ, բայց եթե անգամ հիմա հանենք, ապա մի քանի ամիս հետո է առաջադրվելու ջնջման։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:25, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91, Ձեր խոսքերն ինձ անկեղծ վշտացնում են․ հայերեն հանրագիտարանն ավելո՞րդ է համարելու իր հերոս զավակների մասին հոդվածներ ունենալ։ Կսպասեմ, իհարկե, քննարկման փակմանը, լավ եղեք --Avagyanasya (քննարկում) 17:34, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Avagyanasya, թեման չափազանց զգայուն է և կանոնակարգին Դուք այժմ հակադրում եք հուզականությունը։ Եկեք միասին փոխենք Հայերենք Վիքիպեդիայի կանոնակարգը և հոդվածներ ստեղծենք պատերազմի բոլոր մասնակիցների մասին, որոնց թիվը պակաս չէ 100 հազարից։ Նշել եք «իր հերոսի», սակայն հարցն էլ այն է, որ Հայերեն Վիքիպեդիան Հայաստանինը չէ, հայկական չէ, սա վիքինախագիծ է հայերեն լեզվով։ Բարին եմ մաղթում Ձեզ։ Ցավում եմ, որ վշտացրել եմ Ձեզ, նման միտում չեմ ունեցել։--Ավետիսյան91 (քննարկում) 17:44, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Որքան երկար է մնում այս կաղապարը հոդվածի վրա, այնքան ավելանում է ընթերցողների վրդովմունքն ու ցասումը․ օրական տասնյակ զանգեր եմ ստանում, ու անկեղծ ասած չեմ կարողանում հանգստացնել մարդկանց։ Պատկերացնու՞մ եք ինչ են զգում զինվորի հարազատները, նրան պարզապես ճանաչողներն ու զինակից ընկերները, երբ կարդում են "չի համապատասխանում նշանակալիության չափանիշներին" բառերը։ Ո՞վ է զբաղվում սրանով, ինչու՞ եք լռում, հանել է պետք այս կաղապարը, այն ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՈՒՄ է Վիքիպեդիան մարդկանց աչքում։ --Avagyanasya (քննարկում) 12:28, 23 Մարտի 2021 (UTC)[reply]
Հոդվածի մեծ մասը գրված է ոչ հանրագիտարանային ոճով եթե անգամ որոշվի, որ այն պետք է մնա, դրա զգալի մասը պետք է ջնջվի։ Հարգելի՛ Avagyanasya, նաև այս դեպքի համար է նախապես կանոն մշակված, որ պետք չէ գրել այնպիսի հոդվածներ, որոնց խմբագրման դեպքում կառաջանան շահերի բախում։ Եթե հոդվածն ստեղծելուց առաջ հաշվի առնվեին նաև Վիքիպեդիայի գոնե ամենատարրական կանոնները, հիմա նման խնդիր չէր առաջանա (չնայած նշեմ, որ Ձեզ ուղղված անձնական զանգերը խմբագիրներին չեն վերաբերում, եթե Դուք խոստացել եք, որ կգրեք նման հոդված, ուրիշները պարտավոր չեն Վիքիպեդիայի տարիներով գործող կանոնը (ջնջման ներկայացված հոդվածի վերաբերյալ քննարկումը կարող է տևել մինչև մեկ ամիս) խախտել այդ պատճառով)։ Օրինակ՝ ինչո՞ւ է հոդվածում նշվել, թե նա երբ է զանգահարել վերջին անգամ (զուտ օրինակ է), արդյո՞ք արժի բոլոր հոդվածներում գրել թե որ անձը ում է զանգել որ րոպեին ու ինչ է խոսել։ Խնդրում եմ զերծ մնալ պիտակող մասնակցին ու ընդհանրապես բոլոր խմբագիրներին մեղադրանքներ ներկայացնելուց, գուցե դրա փոխարեն Դուք փորձեք հասկանալ, թե որն է Ձեր բացթողումը կամ սխալը (խնդրում եմ սա չընդունել որպես մեղադրանք, այլ հարմար բառ չգտա) և ինչպես կարելի է խմբագրել հոդվածն ու այն դարձնել ավելի հանրագիտարանային ոճի։--Voskanyan (քննարկում) 16:24, 23 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Voskanyan, շնորհակալ եմ արձագանքելու համար, սակայն կարիք չկա Ձեր ենթադրությունները որպես ճշմարտություն մատուցել (մեջբերում եմ Ձեր խոսքերը՝ «եթե Դուք խոստացել եք, որ կգրեք նման հոդված») ու հիմնվել դրանց վրա։ Եվ երկրորդ՝ եթե հոդվածը խմբագրման կարիք ունի, դա կարելի է անել առանց ջնջման կաղապար դնելու․ հենց Ձե՛զ էլ կխնդրեմ այն բերել հանրագիտարանային տեսքի (կրկին Ձեր խոսքերն են), եթե դժվար չէ։ Համագործակցությունից կշահենք բոլորս, իսկ հոդված ջնջելուց կավելանա միայն լարվածությունը (թույլ տվեք նշել, որ այս պահի դրությամբ հոդվածն ունի 938 դիտում, այն էլ ստեղծումից ընդամենը 3 օրվա ընթացքում)։ Ամենայն հարգանքով՝--Avagyanasya (քննարկում) 17:54, 23 Մարտի 2021 (UTC)[reply]

Թողնել, հոդվածը բավարարում է Նշանակալիության հիմնական պահանջին, լուսաբանված է վստահելի երկրորդական աղբյուրներով։--Սամվելքննարկում 07:11, 29 Մարտի 2021 (UTC)[reply]

Թողնել։ Այսօր մեր նահատակների հիշատակը հարգելով նման հոդված գրելը ամենաչնչին բանն է, որ կարող ենք անել այս հարթակում։ Իսկ նշանակալիության առումով, կարելի է այլ լեզուներով թարգմանության չներկայացվել։ Ամեն դեպքում ողջ մնացածների զգացմունքներն էլ խնայել է պետք, այսպիսի ժամանակներ են։ Գուցե հետո այդ իրադարձությունների հետ կապված հոդվածների վիքիքաղվածք տեղափոխվեն։ Բայց ոչ հիմա։ Եվ որպես հիմնավորում կարդացեք Հելենա Գուալինգա հոդվածը․ թարգմանել եմ WikiGap ցանկից։ 18-19 տարեկան բնապահպան ակտիվիստի մասին է, որի ազգականները ակտիվիստներ են։ Հոդվածը թարգմանելիս նշանակալիության մասին էի մտածում, բայց քանի որ այդ ցանկից էր, այնուամենայնիվ թարգմանեցի։ Հիմա ասածս ինչ է, եթե հայերենում ակտիվիստների մասին հոդվածներ ստեղծենք, որոնք այս կամ այն ցուցանակը բռնած այս կամ այն համաժողովների առաջ ցույցերի են մասնակցել, կամ ինչ-ինչ հարցեր բարձրաձայնելով կարծիքներ հայտնել ու պահանջներ են ներկայացրել, էլ չասենք ֆեյսբուքում գրած կարծիքների տակ հազարավոր լայքեր ու քոմենթներ են հավաքել, կարծում եմ, այ սա նշանակալիության հարց կառաջացնի։ Անկախ նրանից, թե ինչ կորոշեք, ես կողմ եմ հոդվածը թողնելուն։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 16:31, 31 Մարտի 2021 (UTC)[reply]
Որոշ հարցերում Ձեր հետ միակարծիք եմ Ապատ63 ջան։ Եթե նշանակալիության սկզբունք ընդունենք բարոյականությունը, մարդկային արժեքները, սխրանքը, բարությունը, միանշանակ այդպես է, անգամ ինքս կառաջարկեմ այս հոդվածներից յուրաքանչյուրը շաբաթվա հոդված նախագծի համար, սակայն պարզվում է, որ վիքիպեդիայում սկզբունքներն այլ են։ Օրինակ բացասական կերպարներից նշանակալի են սերիական մարդասպանները, գողերը, ոճրագործերը, կարո՞ղ ենք բարոյականության սկզբունքով հեռացնել, չէ որ նրանց մասին կարդում է մատաղ սերունդը, թող կարդան հերոսների մասին։ --Ավետիսյան91 (քննարկում) 07:52, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Ժամանակին տպագիր հանրագիտարաններում ամեն ազգ ի՛ր թեմաներն էր գրում (ի թիվս հանրահայտ թեմաների)։ Այժմ դրանք տեղ են գտել Վիքիում ու շատ հոդվածներ կան (ժամանակին հայտնի), որոնք ոչ մի լեզվով թարգմանված չեն․ իրենց պետք չի։ Երկակի ստանդարտներից խուսափելու համար ես առաջարկեցի Հելենա Գուալինգա հոդվածը։ Սա ՄԱԿ-ի կողմից թարգմանության առաջադրված հոդված է մի հեռավոր ցեղի մի աղջկա մասին, որն իրականում ոչ մի բան էլ չի արել, բացի իր ծնողների հետ ցույցերի մասնակցելուց։ Սակայն, հավանաբար շատ կարևոր է այդ ազգի համար, որ դպրոցականների շրջանում բնապահպանական թեմաներով հանդիպումներ է ունենում։ Մեզ համար նա անհայտ անձ է, որի մասին հոդված կա և որի մասին իմանում ենք WikiGap ցանկից։ Այսպիսով, ստացվում է, որ հանրագիտարանի կանոնակարգ ստեղծողները իրենք խախտում են այն, իսկ մենք, չնայած սուբյեկտիվ իրականությանը․․․ պիտակում մերոնց հոդվածները։ Թուրքն ու ադրբեջանցին էլ իրենց դիվերսանտի մասին են գրել, որովհետև իրենցն է։ Մենք էլ կարող ենք մեր ջահելների մասին գրած հոդվածները թողնել, որովհետև մերն է։ Ախր շատ ցավոտ թեմա է ու այդ պիտակները վերքի՝ թարմ վերքի վրա աղ լցնելու նման են, սիրելի վիքիհամայնք, Ավետիսյան91 ջան։ «Պահանջարկը ծնում է առաջարկ» ասելով ամեն տեսակ աղբ սերիալների ու երգերի ու այլև այլ երևույթների մասին գրվել ու գրվում են հոդվածներ։ Կանոնակարգից, թե որքանով շեղվեցի, ներող եղեք։ Սիրով--Ապատ63 (քննարկում) 11:05, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Ապատ63 ջան, բերած օրինակի ամենավառ դեմքը Գրետա Թունբերգն է, որին ես, միգուցե նաև շատերը անձնապես համարեն փչված մի պռոյեկտ՝ իրենից ոչինչ չներկայացնող, բայց պարզվում է ավելի քան 100 լեզվով վիքիներում կա, յուրաքանչյուրում 30-ից մինչև 230 ծանոթագրություններով։ Իսկ զինվորականների հետ կապված մի քանի առաջարկներ ենք արել, լուծում գտնելու քննարկումներ են եղել, որ հոդվածը թողնելը չհամարվի «աչք փակել», հետո ավելի մեծ խնդիր կլինի, անգամ նոր կանոնակարգ ենք առաջարկել ու մոտ 1 ամիս է քննարկվում է։ Ինչո՞ւ չեղան առաջարկներ, որ եկեք պատերազմի բոլոր մասնակիցներին համարենք նշանակալի՝ անկախ վստահելի երկրորդական աղբյուրների անդրադարձից։ Քննարկման մասին ծանուցում եղել է Խորհրդարանում։ Ահա կանոնակարգի սևագիրը, որը հավանական է, որ ընդունվի՝ Սևագիր:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն։--Ավետիսյան91 (քննարկում) 11:23, 1 Ապրիլի 2021 (UTC)[reply]
Արմեն_Առուստամյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նախագծի նշանակալիության չափանիշներին չբավարարող--Ավետիսյան91 (քննարկում) 07:26, 21 Մարտի 2021 (UTC)[reply]

Ջնջել, կամ պետք է որոշել, որ գրում ենք բոլորի մասին, ինչը իհարկե չի լինի, կամ եկեք չառանձնացնենք նրանց, ում ծանոթ խմբագիր կա։--Voskanyan (քննարկում) 12:35, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Արտյոմ_Բաբայան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նախագծի նշանակալիության չափանիշներին չբավարարող--Ավետիսյան91 (քննարկում) 07:31, 21 Մարտի 2021 (UTC)[reply]

Ջնջել, ստիպված ենք կողմ արտահայտվել ջնջմանը, քանի դեռ ընդհանուր որոշում չի կայացվել բոլորի զոհերի մասին հոդված ունենալու վերաբերյալ։--Voskanyan (քննարկում) 12:32, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Թողնել, Կներեք, բայց համաձայն չեմ ձեր որոշման հետ, մեզ՝ հայ ազգի համար ամենանշանավոր դեմքերը հենց մեր հերոսներն են և մենք պետք է ամեն կերպ տեսանելի դարձնենք նրանց սխրանքերը: Մեր առաքելությունը նրանցից հետո հենց սա պետք է լինի: Եվ մենք՝ վիքիխմբագիրներս պետք է ջանք չխնայենք աշխատելու այս ուղղությամբ: Եթե մտածենք, թե նրանք շատ են և բոլորի մասին հնարավոր չէ գրել, ապա նման կերպ մտածելով չպետք է գրենք մյուսների մասին՝ դերասաններ, երգիչներ, մոդելներ, ֆիլմեր և այլն...--Նանե Սարգսյան (քննարկում) 13:30, 22 Մարտի 2021 (UTC)[reply]
Նանե Սարգսյան ջան, սա դեռ որոշում չէ, ընդամենը կարծիքներ ենք գրում, որի արդյունքում կամփոփվի քննարկումը։ Եթե համայնքը որոշի, որ բավարարում է նշանակալիության չափանիշներին, կմնա, հակառակ դեպքում՝ կհեռացվի։--Ավետիսյան91 (քննարկում) 20:06, 22 Մարտի 2021 (UTC)[reply]
Շատ լավ, հասկացա։ Առաջարկում եմ հանել կաղապարը և քննարկում ծավալել այլ կերպ։ Եթե հանկարծ որոշվի, որ պետք չէ գրել իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անձանց մասին(իհարկե հուսով եմ, որ նման որոշում չի լինի), ապա կջնջեք բոլորը՝ առանց խտրականությունների, իսկ հիմա այսքան ցավից հետո հոդված բացելով, երբ տեսնում ես այդ պատուհանը, ավելի է ցավեցնում, մի՞թե նրանց այդքան արածի դիմաց մենք այպես ենք պատասխանում։ --Նանե Սարգսյան (քննարկում) 21:49, 22 Մարտի 2021 (UTC)[reply]
Գարյագդի_Ահմեդով (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալիության չափանիշներին չհամապատասխանող։--23artashes (քննարկում) 12:04, 21 Մարտի 2021 (UTC)[reply]

Ջնջել, ոչնչացվելը նշանակալի չի դարձնում։--Voskanyan (քննարկում) 12:29, 21 Մարտի 2021 (UTC)[reply]
Հայկ_Ղարսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգի պահանջներին։--ԲեքոՔննարկում 13:18, 28 Մարտի 2021 (UTC)[reply]

Թողնել --Elen Sahakyan (քննարկում) 14:10, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Թողնել --Mariam.kha (քննարկում) 14:21, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Նույնը այստեղ գրեմ, հարգելի Elen Sahakyan և Mariam.kha։ Խնդրում եմ բերել հիմնավորում--Ավետիսյան91 (քննարկում) 14:32, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91 այս և նույն խմբագրի մյուս հոդվածը կարծում եմ համապատասխանում են հանրագիտարանային ոճին: Այն, ինչը վերաբերում է կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելուն՝ կարծում եմ, որ խմբագիրների գրած յուրաքաչյուր հոդված հերոսների մասին չարժե պիտակավորել, քանզի կխնդրեմ պատկերացնել, թե որքան ջանք է ներդրված հոդվածի մեջ: Հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով կապ է հաստատվել հերոսի ընտանիքի հետ: Ես կառաջարկեմ ավելի խելամիտ լուծում մտածել, քանի որ նման ձևով հոդվածի նշանակալիությունը 0-ի հավասարեցնելը այնքան էլ ցանկալի և նպատակահարմար չէ: --Elen Sahakyan (քննարկում) 14:45, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Շատ լավ, հարգելի Elen։ Ձեր նշած առավել խելամիտ լուծում գտնելու նպատակով առաջարկել ենք նշանակալիության կանոնակարգի նման լրացում՝ Սևագիր:Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների նշանակալիություն։ Ուրախ կլինեմ եթե կարծիքներ և առաջարկներ ներկայացնեք քննարկման էջում։ Իսկ այս պահին եղած կանոնակարգով նշված հոդվածները չեն համապատասխանում չափանիշներին։ Սա ոչ թե իմ կամ տվյալ հոդվածը պիտակողի ցանկությունն է, ամենևին, բոլորս էլ բարձր ենք գնահատում բոլոր հերոսների սխրանքները, այլ հանրագիտարանի կանոնակարգն է այդպիսին։ Եթե առաջարկներ ունեք կանոնակարգի հետ կապված, սիրով կլսենք։--Ավետիսյան91 (քննարկում) 15:21, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Նաև մի հարց. ինչո՞ւ եք որոշել կապ հաստատել զոհված զինվորի հարազատների հետ, եթե գիտեիք, որ հոդվածը չի համապատասխանում կանոնակարգին։--Ավետիսյան91 (քննարկում) 15:33, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Ավետիսյան91 խնդրի հետ առնչվել ենք այսօր միայն: Հարկ եմ համարում նշել, որ հոդվածի ստեղծման ընթացքում որոշակիորեն առաջնորդվել ենք այլ հերոսների մասին գրված հոդվածներով, որոնք, ի դեպ, պիտակված չէին և շարունակում են մնալ չպիտակված: Ավելացնեմ, որ ներկայումս բավականին քանակությամբ հոդվածներ կան գրված բազմաթիվ նահատակված զինծառայողների մասին և կարծում եմ, որ դրանք բոլորը պիտակելու անհրաժեշտություն դեռևս չկա: Անհրաժեշտ որոշում ընդունելուց հետո ավելի ճիշտ կլինի փոփոխություններ կատարել հոդվածներում՝ ըստ անհրաժեշտության: Հարգանքներով՝ Mariam.kha (քննարկում) 16:58, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Շնորհակալություն։ Հարգելի Mariam.kha, մենք սպասում էինք, որ արդեն առկա հոդվածները կարող են նախադեպ լինել նմանօրինակ նոր հոդվածների համար։ Սկզբնական շրջանում չէինք պիտակում, քանի որ թեման շատ զգայուն էր, փորձում էինք խմբագիրներին ներկայացնել իրողությունը։ Այժմ էլ է չափազանց զգայուն, սակայն պետք է ընդունել կանոնակարգը։ Հարգում ու խոնարհվում ենք բոլոր հերոսների առաջ, սակայն Վիքիպեդիան ունի չափանիշներ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն և Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ), որոնց ցավոք այս հոդվածները չեն բավարարում։ Առաջիկայում բոլորն էլ կամ պետք է ջնջվեն կամ ցույց տրվի, որ համապատասխանում են։ Հարցերի, առաջարկների դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 17:05, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Կամ ցույց տրվի որ համապատասխանում են (Ձեր խոսքերը), Հարգելի Ավետիսյան91 կարծում եմ իմ կողմից գրված հոդվածը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Հոդվածում շահերից բխող, անձնական կյանքին վերաբերող հատվածներ չկան: Հերոսը արժանացել է մի շարք մեդալների, նշում եմ այս փաստը, քանի որ մի քանի քննարկում վերև խոսք է գնացել միայն մեդալակիրների մասին հոդվածներ ստեղծելու մասին: Կարծում եմ կստացվի ընդհանուր հայտարարի գալ և խելամիտ որոշում ընդունել: Մանավանդ այս շրջանում հերոսների մասին միշտ էլ պետք է խոսվի: Հարգանքներով՝ Mariam.kha (քննարկում)

Հիմա ցույց տվեք, թե այս չափանիշներից որո՞վ է նշանակալի` Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։ Իհարկե, հերոսների մասին միշտ պետք է խոսվի, սակայն վիքիպեդիան այդ հարթակը չէ, վիքիպեդիան հայկական չէ, հայաստանյան չէ. ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ԱՄՆ-ում մի սուբյեկտ տարբեր լեզուներով վիքիպեդիաներ է ստեղծել ու տվել այդ լեզուն կրող համայնքներին։--Ավետիսյան91 (քննարկում) 17:34, 28 Մարտի 2021 (UTC)[reply]

Շնորհակալություն արձագանքի համար, սակայն կնախընտրեմ սպասել համայնքի որոշմանը, և հույս ունենալ, որ կատարած աշխատանքս իզուր չի եղել: Mariam.kha (քննարկում)
Թաթուլ_Հակոբյան_(սպարապետ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող--Ավետիսյան91 (քննարկում) 13:36, 28 Մարտի 2021 (UTC)[reply]

Արեն_Հովհաննիսյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող--Ավետիսյան91 (քննարկում) 13:41, 28 Մարտի 2021 (UTC)[reply]

Թողնել --Elen Sahakyan (քննարկում) 14:13, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Թողնել --Mariam.kha (քննարկում) 14:21, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Հարգելի Elen Sahakyan և Mariam.kha, խնդրում եմ բերել հիմնավորում, այլապես ամփոփման ժամանակ որոշման վրա կարող է չազդել ձեր դիրքորոշումը։--Ավետիսյան91 (քննարկում) 14:30, 28 Մարտի 2021 (UTC)[reply]
Մխիթար_Գալեյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող--Ավետիսյան91 (քննարկում) 13:43, 28 Մարտի 2021 (UTC)[reply]

Մովսես_Դավթյան_(զինվորական) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և անաղբյուր։--ԲեքոՔննարկում 19:12, 30 Մարտի 2021 (UTC)[reply]