Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…

Կաղապար:Lang-Lang-umb

Մարտական ծառայության մեդալակիրների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Իրականում ոչ թե առաջարկում եմ հոդվածը ջնջել, այլ մասնատել ու սա դարձնել բազմիմաստության փարատման էջի նման մի բան։ Առաջարկում եմ բաժանել տարիներով, քանի որ ցանկը վերջին 4+ տարիների ընթացքում չի թարմացվել, բայց արդեն գրեթե 1 մլն բայթ ծավալ ունի ու շատ դանդաղ է բացվում։ Իսկ եթե սկսենք լրացնել վերջին տարիների տվյալները, ցանկը էլ ավելի կմեծանա ու բնականաբար ամեն տարի էլի մեծանալու պոտենցիալ ունի։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:50, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

Վերջին տարիներին չլրացնելը հիմք չէ, որ հոդվածն առաջադրվել է ջնջման կամ մասնատման, թեպետ մասնակիցը նշել է, որ դեմ է ջնջմանը: Իսկ մեծանալը որևէ խնդիր է առաջացնելու՞: Դեմ մասնատելուն: --Valen1988 (քննարկում) 14:11, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Այո, իհարկե խնդիր է առաջացնելու։ Նախ սկսենք նրանից, որ տեխնիկապես հոդվածը չի կարող 2,097,152 բայթը գերազանցել, հետևաբար՝ մոտ ապագայում ստիպված ենք լինելու մասնատել։ Չնայած այս առումով մենք գոնե մեկ-երկու տարի ապահովագրված ենք, բայց կան այլ խնդիրներ ևս։ Մասնավորապես՝ հոդվածը շատ դանդաղ է բացվում թույլ ինտերնետ, թույլ համակարգիչ/հեռախոս ունեցող մարդկանց մոտ, մարդիկ նման ցանկեր մտնում են մեկ-երկու բան տեսնելու, ոչ թե հերթով կարդալու համար, իսկ այս դեպքում մենք այդ կարճ փաստերը տալու փոխարեն մարդկանց հեռախոսի մեջ ինչքան փող կա խլում ենք ։Դ։ Այս պահին ցանկը լուրջ թարմացման կարիք ունի ու անընդհատ ունենալու է, իսկ եթե մասնատենք, այդ դեպքում ուղղակի կստացվի, որ 2017 թվականի մեդալակիների ցանկը չկա, ոչ թե թարմացման խնդիր կա 2014 թվականի մեդալակիների հոդվածում։ Հոդվածի չափի վերաբերյալ այլ վիքիների փորձին կարող եք ծանոթնաալ en:Wikipedia:Article size կամ ru:Википедия:Размер статей էջերում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:26, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
2 միլոն բայթի կարող է հասնում է 6 տարի հետո հարգելի՛ ԱշոտՏՆՂ: Որպես լուծում առաջարկում եմ աղյուսակը հեռացվի ու սովորական ցուցակ դառնա, իրար տակ, իրար կողքի, այդպես կտրուկ բայթերը կնվազեն ու լիքը տեղեկություն էլ որ ավելացնենք, չի՛ հասնի միլիոն բայթի: --Valen1988 (քննարկում) 14:36, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Նարուտո մանգա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Գոյություն ունի Նարուտո հոդվածը, որը նույնպես պատմում է մանգայի մասին, ստացվում է, որ նույն բանի մասին ունենք երկու հոդված։ --SilViePink 🐍 15:13, 28 Օգոստոսի 2020 (UTC)[reply]

SilViePink ջան, նման դեպքերի համար ունենք {{ձուլել}} կաղապարը, որը կարող ես դնել հոդվածում, եթե անձամբ անելու հավես չունես, իսկ եթե ունես, ուղղակի կարող ես Ա հոդվածից բացակայող հատվածները տեղափոխել Բ հոդված և Ա-ն դարձնել Բ-ի վերահղում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:27, 29 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Դելեգատ_(ծրագրավորում) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նման է դասագրքային նյութի, անաղբյուր հոդված է, ունի ոչ հանրագիտարանային, չվիքիֆիկացրած տեսք:--Արեն (քննարկում) 08:05, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Ջնջել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 7 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Ջնջել--Գևորգ💬 20:19, 13 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Ջնջել՝ ըստ բերված փաստարկների։ --23artashes (քննարկում) 10:42, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Կաղապար:Տեղեկաքարտ Պաշտոնատար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ի՞նչ ենք հասկանում պաշտոնատար ասելով։ Բոլոր մարդիկ էլ եթե կյանքի ընթացքում ինչ-որ տեղ աշխատել են, պաշտոնատար են եղել :Ճ։ Կաղապարը հիմնականում քաղաքական գործիչների համար է օգտագործվում, այդ պատճառով առաջարկում եմ ջնջել սա ու հոդվածներում փոխարենը տեղադրել Պետական գործիչ կամ կախված հոդվածից այլ՝ ավելի համապատասխան տեղեկաքարտ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 07:05, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

ԱշոտՏՆՂ ջան, 180 հոդված օգտվում է այս կաղապարից, վստա՞հ ես, որ ջնջենք խնդիր չի լինի։--Սամվելքննարկում 11:10, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Սամվել ջան, եթե միայն ներառումները հաշվենք, ոչ թե հղումները, խոսքը 85 հոդվածի մասին է։ Եթե ջնջելու որոշում լինի, հոդվածներում տեղեկաքարտը կփոխարինեմ համապատասխան այլ տեղեկաքարտով, հետո նոր կջնջեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:57, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Համաձայն եմ Աշոտի վերջին առաջարկի հետ։ - Kareyac (քննարկում) 16:16, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Եկատերինա Գելաձե (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Նշանակալի դեմք չէ։ Միակ բանը, որով հայտնի է, Իոսիֆ Ստալինի մայր լինելն է։ --ԲեքոՔննարկում 09:53, 15 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]

Կարո՞ղ է հոդվածի արժանի նշանակալի դեմք է, ու չեք գրում այստեղ, որ վատ չզգամ ջնջելու առաջարկիս համար ))) --ԲեքոՔննարկում 19:08, 20 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Ջնջել, համաձայն եմ վերևում նշված դիտարկման հետ: --Արեն (քննարկում) 07:43, 21 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Ջնջել, Օրբելիների մոր հոդվածը ջնջվեց որպես ոչ նշանակալի անձի հոդված։ Նա գոնե ազնվական էր, իսկ այստեղ դա էլ չկա։ --23artashes (քննարկում) 10:41, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Թողնել, բավարարում է Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ) կանոնի հիմնական պահանջին, այն է «Անձինք համարվում են նշանակալի, եթե նրանք նշանակալիորեն լուսաբանված են բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով, որոնք միանգամայն անկախ են միմյանցից», «Անձանց համար, որոնք բավարարում են այս հիմնական չափանիշին կարող են լրացուցիչ չափանիշներին չբավարարել:», Օրբելիի մայրիկի դեպքում աղբյուրներ չկային։ Հոդվածի անգլերեն տարբերակն անգամ լավ հոդվածի կարգավիճակ ունի (չնայած դա նշանակություն չունի մեզ համար, սակայն որպես տեղեկատվություն այնտեղ չափանիշներն ավելի խիստ են)։--Սամվելքննարկում 11:07, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]