Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ստուգի՛ր քննարկմանը մասնակցելու քո իրավունքը
Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Օրինակ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
ԼՂՀ հողեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԼՂՀ հողեր վերնագիրը սխալ է, եթե այդ երկրի տարածքի մասին է խոսքը, ապա պետք է գրել Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանում կամ Արցախի Հանրապետության աշխարհագրություն հոդվածներում: Քանի որ հոդվածի բովանդակություն չափազանց քիչ է, ապա ջնջել, իսկ բովանդակությունը տեղափոխելու իմաստ չկա:--Գարդմանահայ (քննարկում) 07:47, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ջնջել, ես արագի կդնեի: Անաղբյուր, կիսատ-պռատ հոդված: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 08:08, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Թողնել, աղբյուր ավելացրի, հոդվածը գրվել է Հայաստան հանրագիտարանից (2012թ)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:33, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Ես իմ ներկայացրած տեսակետը, այնուամենայնիվ, չեմ փոխում։--Գարդմանահայ (քննարկում) 08:07, 11 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել, բովանդակությունը կարելի է տեղափոխել Արցախի Հանրապետություն հոդված, եթե հողերի մասին հատված չկա։ Իսկ հոդվածը ջնջել, քանի որ պահպանված չէ նվազագույն պայմաններից մեկը՝ 3 նախադասություն ծավալը։--Լիլիթ (քննարկում) 21:12, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Արթուր Հովսեփյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։ Հակակարկտային ծառայության պետ և գիտությունների թեկնածու լինելը անձին նշանակալի չի դարձնում։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:47, 1 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Ջնջել ոչ նշանակալի: --Գևորգ💬 07:34, 9 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Հրաչիկ_Սևոյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Դեռևս դիսերտացիա գրելը չի նշանակում, որ անձը հանրագիտարանային է։ Բացի այդ, միակ աղբյուրը հեղինակի անձնական կայքն է։--Valen1988 (քննարկում) 07:18, 2 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Ջնջել, Համաձայն եմ, որ չի համապատասխանում նշանակալիության առկա չափանիշներին։--Ավետիսյան91 (քննարկում) 08:26, 2 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝, ավելացրեմ եմ հեղինակի գրքերի ցանկը և աղբյուրներ: Սպասում եմ Ձեր արձագանքին: --Գևորգ💬 07:33, 9 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]
Վիլգորտի_արծաթե_գավաթ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Որպես աղբյուր մի գիրք է դրված, որը խիստ կասկածելի է: Վիլգորտի մասին կարդացի, ոչ մի տեղ ռուսական աղբյուրներում չգտա այս գավաթի մասին: Իսկ այս հոդվածում ներկայացված է, որ այն Կիլիկյան դպրոցին է պատկանում:--Valen1988 (քննարկում) 10:07, 16 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]

Ջնջել --Armen (քննարկում) 06:30, 17 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]