Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ստուգի՛ր քննարկմանը մասնակցելու քո իրավունքը
Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Օրինակ

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
ԼՂՀ հողեր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ԼՂՀ հողեր վերնագիրը սխալ է, եթե այդ երկրի տարածքի մասին է խոսքը, ապա պետք է գրել Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանում կամ Արցախի Հանրապետության աշխարհագրություն հոդվածներում: Քանի որ հոդվածի բովանդակություն չափազանց քիչ է, ապա ջնջել, իսկ բովանդակությունը տեղափոխելու իմաստ չկա:--Գարդմանահայ (քննարկում) 07:47, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ջնջել, ես արագի կդնեի: Անաղբյուր, կիսատ-պռատ հոդված: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 08:08, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Թողնել, աղբյուր ավելացրի, հոդվածը գրվել է Հայաստան հանրագիտարանից (2012թ)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:33, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Ես իմ ներկայացրած տեսակետը, այնուամենայնիվ, չեմ փոխում։--Գարդմանահայ (քննարկում) 08:07, 11 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել, բովանդակությունը կարելի է տեղափոխել Արցախի Հանրապետություն հոդված, եթե հողերի մասին հատված չկա։ Իսկ հոդվածը ջնջել, քանի որ պահպանված չէ նվազագույն պայմաններից մեկը՝ 3 նախադասություն ծավալը։--Լիլիթ (քննարկում) 21:12, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ագա Քանքանյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի, չվիքիֆիկացված --Գևորգ💬 07:13, 16 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Ջնջել--Emptyfear (քննարկում) 14:34, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել, բացի այն, որ հոդվածը լի է կետադրական, շարահյուսական սխալներով, գրված է բլոգային, ոչ վստահելի աղբյուրների հիման վրա։ Հոդվածում ցույց չի տրված, թե տվյալ անձի հանրագիտարանային նշանակալիությունը ինչումն է։ Որոշ հայտնի մարդկանց դիմահարդար-ոճաբան լինելը դեռ անձին նշանակալի չի դարձնում։--Լիլիթ (քննարկում) 21:08, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Feka_23 (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի--Armen (քննարկում) 10:10, 24 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Թողնել Կարծում եմ Feka 23-ին չի կարելի համարել ոչ նշանակալի, քանի որ նա բացի գեյմեր լինելուց նաև հայ հայտնի ռեփեր է, որի երգերը ունեն բավականին հայտնիություն (100 հազար-4 մլն դիտում):--Nooberella💬 11:31, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
(!) Մեկնաբանություն՝ @Nooberella ջան, աղբյուրներ կա՞ն, որոնք ապացուցում են նշանակալիությունը։ --ջեօ (✡) 17:10, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան չգիտեմ արդյոք սա հավաստում է ասածս, թե ոչ, բայց թողնեմ այսեղ։ Բացի այդ ՎՊ։Ն-ում պարզ գրված է, որ «Աղբյուրների բացակայությունը չի նշանակում, որ հոդվածը ոչ նշանակալի է»։ Ուղղեք ինձ, եթե ես սխալ եմ :)--Nooberella💬 17:21, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
@Nooberella ջան, ուղղում եմ․ կանոնակարգում գրված է․

Որոշ դեպքերում հոդվածները կարող են լինել նշանակալի, սակայն դրանք ապացուցված չլինեն անկախ, վստահելի, երկրորդական աղբյուրներով։ Այսպիսով նախքան ջնջման ներկայացնելը խմբագրողները պետք է համոզված լինեն, որ հոդվածը ոչ նշանակալի է։ Համոզվելու համար խմբագրողները կարող են հոդվածի հեղինակից պահանջել տեղադրել համապատասխան աղբյուրները կամ փորձել ինքնուրույն փնտրել աղբյուրները կամ դիմել համապատասխան մասնագետի օգնության։

Ինչը և ես արել եմ ։) Նշածդ աղբյուրն ի՞նչ է, Nooberella ջան։ Ծննդյան տվյալների վերաբերյալ աղբյուր կարո՞ղ է ծառայել։ ՎԱ-ի հետ կապված հսկայական խնդիր կա։ --ջեօ (✡) 18:36, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

@GeoO ջան համամիտ եմ, որ հոդվածը ՎԱ-ի կարիք ունի, որը գտնելը բարդ է, սակայն մնում եմ իմ կարծիքին, որ անձը նշանակալի է։ Վաղը մի փոքր կփորփրեմ համացանցը։--Nooberella💬 18:40, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել - ոչ նշանակալի, առկա միակ աղբյուրն էլ կոտրված հղում է։--Emptyfear (քննարկում) 14:32, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել, նշանակալիությունն ապացուցված չէ + հոդվածում առկա չեն վստահելի աղբյուրներ։ --ջեօ (✡) 18:42, 25 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ջնջել, երկրորդական վստահելի աղբյուրներով ապացուցված չէ անձի նշանակալիությունը։ Բացի այդ, հոդվածը գրված է ոչ հանրագիտարանային ոճով, կան ոչ հանրագիտարանային և նշանակալի տվյալներ, գովազդային տարրեր։--Լիլիթ (քննարկում) 20:53, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]
Աղազրկման ծրագրերը Մերձավոր Արևելքում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ հանրագիտարանային։ Ոնց որ ինչ֊որ մեկի հետազոտական աշխատանքը լինի։ --Emptyfear (քննարկում) 20:09, 27 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ջնջել, ոչ հանրագիտարանային, անաղբյուր, կասկածելի--Լիլիթ (քննարկում) 20:58, 29 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Արթուր Հովսեփյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Ոչ նշանակալի։ Հակակարկտային ծառայության պետ և գիտությունների թեկնածու լինելը անձին նշանակալի չի դարձնում։ --Ավետիսյան91 (քննարկում) 17:47, 1 Նոյեմբերի 2019 (UTC)[reply]