Դանթեի տեսիլքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:07, 8 Օգոստոսի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դանթեի տեսիլքը
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1871
բարձրություն216 սանտիմետր
լայնություն312,4 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՈւոլքեր պատկերասրահ[1]
հավաքածուՈւոլքեր պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Dante's Dream by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Դանթեի տեսիլքը, (նաև՝ Դանթեի տեսիլքը Բեատրիչեի մահվան ժամանակ), անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը՝ նկարված 1871 թվականին։ Այժմ գտնվում է Լիվերպուլում՝ Ուոլկերի Արտ-պատկերասրահում։

Ռոսսետին ամբողջ կյանքում հետաքրքրվել է իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի ստեղծագործությամբ։ Ռոսսետին կտավը նկարել է Դանթեի «Նոր կյանք» բանաստեղծությամբ ոգեշնչվելով։ Նկարում Դանթեն ուզում է հայտնվել իր սիրելի Բեատրիչեի մահճի կողքին։ Դանթեն սև հագուստով կանգնած է մահացող Բեատրիչեի կողքին, երկու կին նրա գլխի վերևում պահում են ամպհովանի, իսկ հրեշտակը բռնել է Դանթեի ձեռքը և թեքվել է դեպի մահացողը։ Նկարում օգտագործված է մի քանի խորհրդանիշ՝ կանաչ հագուստը՝ որպես հույսի, առջնային պլանի գարնանային գույները՝ մաքրության և աղավնիները՝ սիրո նշան[2]։ Դանթեի տեսիլքը դարձել է Ռոսսետիի ամենամեծ ստեղծագործությունը[3]։ Բեատրիչեի կերպարի բնորդուհին դարձել է նկարչի կինը՝ Էլիզաբեթ Սիդալը։ Ուոլկերի Արտ-պատկերասրահը նկարը գնել է անմիջապես Ռոսսետիից 1575 ֆունտով[3]։

1897 թվականին կտավը լուսանկարելու համար ուղարկում են Բեռլին, ինչից հետո նշվում է, որ նրա վիճակն ավելի է վատացել։ 1908 թվականին նկարն ուղարկում են Լոնդոնի ազգային պատկերասրահ երեսպատելու նպատակով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նկարը թաքցրել են պատկերասրահի նկուղում։ Նկարը Շրոպիրշ ուղարկելուց հետո նշվում է, որ այն վնասվել է։ Նկարի վերականգնման աշխատանքները անցկացվել են 1960 և 1985 թվականներին[4]։ 2003 թվականին՝ մանրամասն ուսումնասիրությունից հետո, հաստատվում է այն, որ նկարը գտնվում է լավ վիճակում և նախորդ վնասվածքներից ոչ մի հետք չի մնացել[5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/dantes-dream-97968
  2. The Walker Art Gallery, London: Scala, 1994, էջ 68, ISBN 1-85759-037-6
  3. 3,0 3,1 Dante's Dream: Dante Gabriel Rossetti (1871), National Museums Liverpool, Վերցված է 23 April 2010-ին
  4. Conservation history of "Dante's Dream", National Museums Liverpool, Վերցված է 23 April 2010-ին
  5. Dante's Dream today, National Museums Liverpool, Վերցված է 23 April 2010-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանթեի տեսիլքը» հոդվածին։