Նախագահական գրադարան (Ադրբեջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:22, 6 Օգոստոսի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նախագահական գրադարան
Երկիր Ադրբեջան
Տեսակգրադարան
Հիմնվել է2003
Այլ տվյալներ
Կայքpreslib.az

Նախագահական գրադարան ԱՀ Նախագահի աշխատասենյակում (ադրբեջաներեն՝ Azərbaycan Respublikası Prezidentinin İşlər İdarəsinin Prezident Kitabxanası), ստեղծվել է Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ 2003 թվականին երկու քաղաքային գրադարանների (Կենտրոնական քաղաքային գրադարան (նախկինում Լենինի անվան) և Քաղաքական դաստիարակության տան գրադարան (նախկինում Կիրովի անվան)) հիման վրա։ Կիրովի անվան գրադարանի կազմում 1934 թվականին ընդգրկեց նաև Կենտրոնական կուսակցական գրադարանը, որը հիմնադրվել է 1920 թվականին Բաքվի Կուսակցական հանձնաժողովում: Կենտրոնական քաղաքային գրադարանը գործում է 1870 թվականից սկսած[1][2]։

Համաձայն Ադրբեջանի հանրապետության նախագահի ընդունած հրամանագրի 2009 թվականի հունիսի 22-ից սկսած նախագահական գրադարանը կարգավիճակ է ստացել Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներքո։

Կառուցվածք

Նախագահական գրադարանը իրականացնում է իր աշխատանքը ձևավորելով որոշակի կազմակերպչական-կառավարչական կառույց, որը կազմված է հինգ վարչությունից, որոնք էլ կազմված են յոթ բաժիններից։ Եվս մեկ վարչություն էլ զբաղվում է տեխնիկական հարցերով[3]։

Վարչություններ

  1. Նախագահի, կառավարության և տարածաշրջանային աշխարհագրության վերաբերյալ գրականության մատենագրություն
  2. Գրադարանային ֆոնդ
  3. Տեղեկատվական, մատենագիտական և գրադարանային ծառայություններ
  4. Գրքերի կոմպլեկտավորում, մշակում և էլեկտրոնային կատալոգ
  5. Գրադարանի ավտոմատացում և էլեկտրոնային աղբյուրներ

Բաժիններ

  1. Էլեկտրոնային տեղեկատվության հրատարակում
  2. Հազվագյուտ գրականության ֆոն
  3. Արվեստի մասին գրականության ֆոնդ
  4. Պարբերականների ֆոնդ
  5. Էլեկտրոնային հրատարակությունների թարգմանություն
  6. Տեղեկատու-մատենագիտական ծառայություն
  7. Բաժանորդագրման բաժին

Մատենագիտական ցուցանիշներ

Մատենագիտական ցուցանիշները նախագահական գրադարանի տեղեկանքների ու մատենագիտական գործունեությանը կարևորագույն ուղղություններից են և ներառում են հետևյալ թեմաները․

Սրահներ

Արվեստի գրականության սրահ

Այս սրահի ֆոնդը պարունակում է ամեն տեսակի արվեստի մասին 50 000 միվոր գրականություն, այդ թվում նաև կլավիրներ, նոտաներ և ձայնապնակներ։ Այստեղ են պահվում նաև հազվագյուտ գրքեր թատրոնի, երաժշտության և բնանկարչության մասին։

Մեծ ընթերցասրահ

Մեծ ընթերցասրահը կահավորված է հին արևելյան ճարտարապետության ոճով և ունի 56 տեղ։ Սրահը հագեցած է էլեկտրոնային միջոցներով, իսկ ընթերցողներին ծառայություններ են մատուցվում գրադարանի կառավարման ավտոմատացված համակարգով։

Կոնֆերանս-սրահ

Նախագահի, կառավարության և տարածաշրջանային աշխարհագրության վերաբերյալ գրականության մատենագրության բաժնում կա նիստերի դահլիճ, որն ունի 100 տեղ։ Այստեղ տեղի են ունենում գրքերի շնորհանդեսներ, մամուլի ասուլիսներ, գրական և գեղարվեստական հանդիպումներ, ընթերցողների գիտաժողովներ և տարբեր ցուցահանդեսներ։

Էլեկտրոնային ռեսուրսների սրահ

Էլեկտրոնային ռեսուրսների սրահն ունի 14 տեղ և հագեցած է անհրաժեշտ էլեկտրոնային-տեղեկատվական միջոցներով։

Հազվագյուտ գրքեր հիմնադրամ

Այս սրահում հավաքված են XVI-XIX դարերի, ինչպես նաև ХХ դարասկզբի հրատարակություններ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, իտալերեն, էստոներեն, շվեդերեն և այլ լեզուներով։ Կան նաև գոթական շրիֆտով տպագրված գերմանական հին գրքերի հավաքածուներ՝ «Թագավորական երաժշտական ակադեմիային տրամադրված օպերայի մեծ հավաքածու» (1703, 1734, 1739, ֆրանսերենով) «Ռուսական կայսրության անվանի վաճառականություն» (Պետության փաստացի խորհրդատու Տագիևի պատվավոր նմուշը չորս լեզուներով «Թաթարների մոտ։ Դերբենդից մինչև Ելիզավետպոլ» (հեղինակը բարոն դը Բայ, ֆրանսերեն), «Միրզա Շաֆիի երգերը» (կազմող ՝ Ֆ. Բոդենշտեդտ, 1865 թվական, Բեռլին, գերմաներեն) «Երկու թուրքական կատագերկություն» (Ախունդով․ «Լենկորական խանի վեզիրի արկածները» և «Արևելյան փաստաբաններ» կազմող՝ Ալֆոնս Սալեր (1888 թվական, Փարիզ, ֆրանսերեն) և ուրիշներ[4]։

Էլեկտրոնային գրադարան

Նախագահական գրադարանի էլեկտրոնային տարբերակը, որը գտնվում է ԱՀ նախագահի աշխատասենյակում բազա է, որտեղ հավաքված են էկոնոմիկայի, պատմության, մշակույթի, Ադրբեջանի գիտության, ինչպես նաև քաղաքական կյանքի մասին գրքերի էլեկտրոնային տարբերակները։ Էլեկտրոնային գրադարանն իր մեջ ներառում է մատենագիտական ինդեքսներ, լրատուներ, էլեկտրոնային կատալոգ, էլեկտրոնային գրքեր, էլեկտրոնային ռեսուրսներ և էլեկտրոնային նախագծեր։

Էլեկտրոնային կատալոգ, պարունակում է նոր գրքերի համար նախատեսված որոնիչ, ինչպես նաև առանձին մուտք դեպի ռետրոֆոնդ, ավտոռեֆերատ, Միավորված ազգերի կազմակերպություն դեպոզիտար ֆոնդ, էլեկտրոնային ռեսուրսներ (CD, DVD), երաժշտական նոտաներ և պարբերականներ։ Որոնումը հնարավոր է կատարել մի քանի տարբերակով․ Գիտատեխնիկական տեղեկատվության պետական ռուբիկատորի հիման վրա, ստանդարտ (լրիվ տեքստ), ընդլայնված (թեմաներ, հեղինակ, հրատարակություն, տարի, ISSN/ISBN և այլն), բառարանային և թեմատիկ: Поиск возможно осуществить


էլեկտրոնային գրքերի բազային տվյալներում կա կատեգորիաների մատենագրություն (փիլիսոփայություն, պատմություն, Ադրբեջանի պատմություն, հասարակագիտություն, էկոնոմիկա, պետություն և իրավունք, քաղաքականություն, քաղաքագիտություն, գիտություն և կրթություն, մշակույթ, գրադարանային գործ, լեզվաբանություն, գրականագիտություն, ֆոլկլոր, նկարչական գրականություն, արվեստ, զանգվածային լրատվության միջոցներ, ինֆորմատիկա, կրոն, բնական գիտություններ, նավթ, կապ, Տեխնոլոգիա, տեխնիկական գիտություններ, ճարտարապետություն, գյուղատնտեսություն և անտառատնտեսություն, տուրիզմ, անցակետային գործ, բժշկություն և առողջապահություն, սպորտ, ռազմական գործ, վիճակագրություն, էկոլոգիա) և դասավորված է այբբենական հերթականությամբ, որը բաժանված է երեք մասի․ ադրբեջաներեն, ռուսերեն և այլ օտար լեզուներ[5].

Էլեկտրոնային ռեսուրսներ հանդիսանում են գրադարանի կարևոր ուղղություններից մեկը և պարունակում են ամբողջական տեքստային էլեկտրոնային ռեսուրսներ ընթացիկ թեմաների վերաբերյալ․ ելույթներ, հարցազրույցներ և ԱՀ նախագահի հայտարարություններ, Ադրբեջանի նավթային քաղաքականությունն ու Իլհամ Ալիևը, Դարի պայմանագիր, Օլիմպիական շարժումը Ադրբեջանում, Ադրբեջանական սփյուռք, Մունիցիպիալ իշխանություն, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, շրջանների սոցիալ-էկոնոմիկ զարգացվածություն, Պետական ծառայություն, Բաքու քաղաքի և նրա արվարձանների սոցիալ-էկոնոմիկ զարգացվածությունը.

Էլեկտրոնային նախագծեր, էլեկտրոնային-փաստական հավաքածուներ են, որոնք գրավում են նոր, ընթացիկ թեմաներ և ստեղծվել են նախագահական գրադարանում։ Դրանց մեջ կարելի է առանձնացնել ադրբեջաներեն «Հեյդար Ալիև։ Էլեկտրոնային փաստաթղթերի հավաքածուն», «Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքական գործունեությունը» և «Լույսերի երկիր՝ Ադրբեջան», «Трагедия XX դարի տրագեդիա՝ Խոջալուի արյունահեղություն», «Ագրեսիա. Բաքու, 1990 թվականի հունվարի 20», «Ադրբեջանի էկոլոգիա», «Թյուրքական ժողովուրդների գիրք-հուշարձաններ», «Ադրբեջանական մուլտիկուլտուրալիզմ», «Ադրբեջանն ու իսլամական աշխարհը», «Ադրբեջան-ՅՈՒՆԵՍԿՈ» և այլն։


Տեղեկագրեր, գրադարանային-ինֆորմացիոն ծառայության նոր ձև, որի ընթերցողներին նոր մատենագիտական տեղեկատվության արագ տրամադրումն է։ Տեղեկագրերը տպագրվում են պարբերական նյութերի հիման վրա երեք լեզուներով ՝ ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն: Եռամսյակի ընթացքում կազմված տեղեկագրերի շարքում կան հետևյալները.

  • «Իշխանություն։ Ընդդիմություն։ Ժողովուրդ» և «Պատմություն։ Մշակույթ։ Գիտություն» 2005 թվականից սկսած,
  • «Արտաքին քաղաքականություն և միջազգային հարաբերություններ» և «Նավթ և գազ» 2008 թվականից սկսած,
  • «Մարդու իրավունքներ» 2009 թվականից սկսած,
  • «Էկոլոգիա» 2010 թվականից սկսած,
  • «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» 2013 թվականից սկսած,
  • «Մուլտիկուլտուրիզմ»

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Первая электронная библиотека в стране» (PDF) (ադրբեջաներեն).
  2. «Президентская библиотека Управления делами Президента Азербайджанской Республики отмечает 10-летний юбилей». interfax.az. Վերցված է 2018-04-06-ին.
  3. «Structure :: Presidential Library». Վերցված է 2018-04-06-ին.
  4. «Service :: Presidential Library». Վերցված է 2018-04-06-ին.
  5. Tuncay Hüseynzadə. «Е-книги :: Президентская Библиотека». www.ebooks.az. Վերցված է 2018-04-06-ին.