Նետիկ զինված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:53, 17 Ապրիլի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Նետիկ զինված
Նետիկ զինված (արու)
Նետիկ զինված (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Նետիկներ (Coenagrionidae)
Ցեղ Coenagrion
Տեսակ Նետիկ զինված (C. armatum)
Միջազգային անվանում
Coenagrion armatum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Նետիկ զինված (լատին․՝ Coenagrion armatum), նետիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

30-32 մմ երկարությամբ, փորիկի 1-3 և 8-րդ բաց երկնագույն, իսկ կրծքի վերին մասի, փորիկի միջին հատվածի, ինչպես նաև 1-3 և 8-10 սևաբրոնզագույն բծերով և տրամակապերով փոքր չափի բարեկազմ մարմնով ճպուռ է[1]։

Տարածվածություն

Տարածված է Եվրոպայում՝ Անգլիայից դեպի արևելք մինչև Կամչատկա, Մոնղոլիա։ Կովկասում ներկայացված է ռելիկտային պոպուլյացիաներով։ Հայաստանում հանդիպում է միայն Արփի լճի շրջակայքում (Շիրակի մարզ)[1]։

Էկոլոգիա

Ապրում են ծածնծաղ տարածքներում, զարգանում՝ լճացած ջրերով, ափամերձ բուսականությամբ հարուստ մեզոտրոֆ ջրամբարներում։ Զարգացումը տևում է մեկ տարի[1]։

Պահպանություն

Ծայրահեղ հազվագյուտ տեսակ է, որի պոպուլյացիան մեկուսացած ռելիկտային է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոնները հիդրոլոգիական ռեժիմի փոփոխությունն ու ճահիճների մելիորացիան է։

Պահպանվում է «Արփի» ազգային պարկում[1]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.