Ռոզկա շան մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
05:03, 29 Մարտի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոզկա շան մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնդրեյ Սոկոլով
ՀնչյունավորումԱլեքսեյ Կոլգան
ԵրաժշտությունԼև Զեմլինսկի
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Թվական2009

Ռոզկա շան մասին, 2009 թվականին «Պիլոտ» ստուդիայում ստեղծված ռուսական նկարված մուլտֆիլմ։ Ռեժիսոր Անդրեյ Սոկոլովը այն ստեղծել է պոմորյան ժողովրդական հեքիաթների հիման վրա։

Մուլտֆիլմը «Գունագեղ քարերի սարը» մուլտսերիալի մաս է։ Մուլտֆիլմի սկզբում «Մենք ապրում ենք Ռուսաստանում՝ Արխանգելսկում» պլաստիլինե գրադրվագն է։

Սյուժե

Գնում էր մի օր կալվածատերը նոր սայլակառքով՝ իր հետ տանելով մի շան։ Բայց շնիկին դուր չի գալիս ճանապարհորդությունը և նա կալվածատիրոջ բաճկոնը կեղտոտում է։ Կալվածատերը նրան դուրս է շպրտում փողոց։ Այդ ժամանակ ճանապարհով քայլում էր մի տղամարդ, նա շանը վերցնում է, տանում տուն և անունը դնում Ռոզկա։ Շնիկը փոքրիկ էր, բայց արագ վազում էր, շատ բարձր հաչում, ոչ ոքից չէր վախենում, իսկ եթե հանկարծ ատամներով բռնում էր մեկին, ապա պոկել չէր լինում։ Ռոզկան առանց հոգնելու որսում էր նապաստակներ։ Մի անգամ նապաստակի հետևից այնպես է ընկնում, որ վերջինս մեծ գայլաձկան բերանն է ընկնում։ Տղամարդը բռնում է գայլաձկանը և Ռոզկային գովում։ Ռոզկան գայլաձկանը պահպանում էր և կատուներին քշում նրա մոտից։ Տղամարդը գայլաձկանը տակառի մեջ աղ է դնում և սայլով քաղաք տանում։ Իսկ Ռոզկան ճանապարհին այնքան բարձր է հաչում, որ բոլոր կենդանիներին վախեցնում է։ Նապաստակի հոտ առնելով՝ վազում է նրա հետևից և հանդիպում է գայլերին։ Նրանցից փախչելով՝ շունը մտնում է պառկած կոճղի մեջ, որի ամբողջ միջուկը քայքայվել էր։ Գայլը նրա հետևից փորձում է մտնել, բայց խրվում մնում է։ Իսկ Ռոզկան դուրս է թռչում և նրա պոչից կախ ընկնում։ Վազում է գայլը կոճղը գլխին և Ռոզկան՝ պոչին։ Տղամարդը գայլին կրակում է և նրա մորթուց իրեն վերարկու, իսկ Ռոզկայի համար վերարկուի վրա գրպանիկ է կարում։ Ձմռան մի օր տղամարդը գնում է ճանապարհով, և գողը ձեռքը մտցնում է նրա գրպանը։ Ռոզկան բռնում է նրա ձեռքը և երկար բաց չի թողնում։ Այդ ժամանակ մոտերքով անցնող կալվածատերը ուզում է գայլի մորթուց վերարկուն խլել տղամարդուց։ Սակայն շունը կպչում է նրա տաբատին և պատառ-պատառ անում այն։ Կալվածատերը, վախենալով Ռոզկայից, ստիպված հեռանում է։

Փառատոններ և պարգևներ

  • 2009 թվականին XVIII սլավոնական ուղղափառ ժողովուրդների «Ոսկե դյուցազուն» միջազգային կինոփառատոնին «ամենաուրախ ֆիլմի համար» արժանացել է դիպլոմի[1]։
  • 2010 թվականին Նեում քաղաքում (Բոսնիա և Հերցեգովինա) ՆԱՖՓ -ում (Նեումի անիմացիոն ֆիլմերի փառատոն) ստացել է պարգև լավագույն 2D (նկարված) ֆիլմի համար[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ