Թոքախոտ դանիական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:37, 14 փետրվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Թոքախոտ դանիական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Գաղտրիկազգիներ
Ցեղ Ծածկասերմեր
Տեսակ Թոքախոտ դանիական
Լատիներեն անվանում
Pulmonaria dacica


Թոքախոտ դանիական (լատին․՝ Pulmonaria dacica), գաղտրիկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

Հաստ շագանակագույն կոճղարմատով և բազմաթիվ լարանման երկար արմատներով մեղրատու գեղազարդային բազմամյա կարճաթավ խոտաբույս է։ Կիսացողունագիրկ հիմքով սրածայր էլիպսաձև նստադիր տերևները հերթադիր դասավորված են 15-50 սմ բարձրություն ունեցող ցողունի վրա։ Թևավոր կոթուններով արմատամերձ խոշոր տերևներն աճում են ծաղկելուց հետո։ Գագաթնային ծաղկաբույլերում՝ ոլոքներում, հավաքված են կարճ ծաղկաթերթերով կախվող ծաղիկները։ Կիսաշրջանաձև բլթակներով պսակն երկնագույն-մանուշակագույն խողովակաձև-ձագարաձև է։ Ծաղկապսակը սկզբում վարդագույն է, հետագայում՝ ծաղկման ընթացքում, դառնում է կապույտ։ Պտուղները չորս փայլուն սև ընկուզիկներ են[1]։

Տարածվածություն

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում։ Հանդիպում է Տավուշի մարզում։ Բույսն ընդգրկված է Ռուսաստանի բույսերի «Կարմիր գրքում» և դրա հավաքն արգելված է[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են տերևներն ու վերգետնյա մասը ծաղիկներով։ Տերևներն օգտագործում են նաև սննդի մեջ․ պատրաստում են աղցաններ և ապուրներ[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքախոտ դանիական» հոդվածին։