Միրիոստոմա ծակոտկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:34, 18 հունվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Միրիոստոմա ծակոտկեն
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Geastraceae
Տեսակ Միրիոստոմա ծակոտկեն
Լատիներեն անվանում
Myriostoma coliforme


Միրիոստոմա ծակոտկեն լատին․՝ Myriostoma coliforme, Geastraceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Թերմոֆիլ պսամոտրոֆ սունկ է, որի 2-10 սմ տրամագծով պտղամարմինը գորշավուն է, երիտասարդ վիճակում՝ գնդաձև։ Հաստ և թեփուկավոր էկզոպերիդիումը արագ է պատռվում և առաջացնում է 4-12 բլթակ։ 3-5 մմ բարձրությամբ, գլանաձև, խրձերով դասավորված ոտիկների վրա նստած էնդոպերիդիումը գնդաձև է, իսկ վերևի մասում տափակ, մոխրաշագանակագույն կամ արծաթափայլ։ Էնդոպերիդիումի վերին մասում առաջանում են բազմաթիվ մանր և կլոր անցքեր։ Գլեբան շականակագույն է, կապիլիցիումը կազմված է պարզ կամ թեթևակի ճյուղավորված 3-4 մկմ լայնությամբ թելիկներից։ Գնդաձև, գորտնուկավոր և շագանակագույն սպորները 4-6 մկմ են[1]։

Տարածվածություն

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է Սևանի ֆլորիսիկական շրջանում («Սևան» ազգային պարկ, Արտանիշ թերակղզու տարածք)[1]։

Էկոլոգիա

Հանդիպում է օգոստոս ամսին, ավազոտ հողերի վրա, ալպիական գոտում, փշատերև անտառներում, 1800-2000 մ բարձրությունների վրա[1]։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում պահպանվում «Սևան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.