Մոնտանեա ավազային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:31, 18 հունվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մոնտանեա ավազային
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Ընտանիք Coprinaceae
Տեսակ Մոնտանեա ավազային
Լատիներեն անվանում
Montagnea arenaria


Մոնտանեա ավազային լատին․՝ Montagnea arenaria, Coprinaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Հումուսային սապրոտրոֆ է։ Երիտասարդ վիճակում 3 սմ տրամագծով պտղամարմինը սպիտակավուն է, դեղնավուն կամ կլորավուն։ Թաղանթաձև պերիդիումի պատռվելուց հետո ոտիկը վեր է բարձրանում։ 1-6 սմ տրամագծով և թիթեղաձև բլթակներով գլխարկը դեղնավուն է, ճառագայթաձև ճաքճքված և թեփուկավոր։ 0,6-0,1 սմ լայնությամբ թիթեղները հասունացած վիճակում սև են, փխրուն, ալիքավոր եզրերով, ծածկված հիմենիալ շերտով։ 6-25 x 0,5-2 սմ սպիտակ, դեղնավուն ոտիկը երիտասարդ վիճակում մսալի է, իսկ հասունանալուց հետո՝ փայտացած, ծածկված մանր կամ դեղնավուն թեփուկներով, հիմքի մոտ ունի պերիդիումի մնացորդներ՝ վոլվա։ Սպորափոշին սև է, իսկ ձվաձև կամ էլիպսաձև, հարթ սպորները 10–16 x 7–11 մկմ են, սև, ծլման ծակոտիներով[1]։

Տարածվածություն

Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, Հարավային Կովկասը (Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում տարածված է Երևանի ֆլորիսիկական շրջանում («Խոսրովի անտառ» արգելոց, Վեդիի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

Հանդիպում է հազվադեպ, մայիս ամսին, եզակի առանձնյակներով, հողի վրա, ժայռոտ վայրերում, կիսաանապատներում, տափաստաններում, 900-1200 մ բարձրությունների վրա, չորային եղանակին[1]։

Պահպանություն

Խոցելի տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտանեա ավազային» հոդվածին։