Տանձենի հիրկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:32, 11 հունվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տանձենի հիրկանյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Վարդազգիներ
Տեսակ Տանձենի հիրկանյան
Լատիներեն անվանում
Pyrus hyrcana


Տանձենի հիրկանյան (լատին․՝ Pyrus hyrcana), վարդազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ ծառ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

25 մ բարձրությամբ, փշեր չունեցող ծառ է։ 5-8 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ տերևները ձվաձև են, սուր մանր ատամնավոր։ Վերևում դրանք բթավուն կամ թեթևակի սրացած են, հիմքի մոտ՝ հատված կամ համարյա սրտաձև, իսկ տակից՝ բարակ թաղիքավոր։ Երկար, բարակ կոթերը հավասար են թիթեղի երկարությանը։ 2,5-3 սմ տրամագծով պտուղները միայնակ են կամ 2 (3)-ը։ Պտղի ժամանակ ուղիղ կանգնած բաժակի մասերը պսականման են, բարակ թաղիքավոր։ Կոթերը կարճ են[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի և Մեղրու ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի, տեսակը հանդիպում է Թալիշում և Հյուսիսային Իրանում[1]:

Էկոլոգիա

Աճում է միջին և վերին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1200-2100 մ բարձրությունների վրա, անտառներում, անտառների եզրերին: Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանձենի հիրկանյան» հոդվածին։