Ոջլախոտ գարշահոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:54, 8 հունվարի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ոջլախոտ գարշահոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գորտնուկազգիներ
Տեսակ Ոջլախոտ գարշահոտ
Լատիներեն անվանում
Delphinium foetidum


Ոջլախոտ գարշահոտ (լատին․՝ Delphinium foetidum), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Անդուր հոտով 15-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է, որը խիտ ծածկված է գեղձային մազիկներով։ Կոթունավոր տերևները երկար են, կլորավուն ուրվագծով, եռաբաժան և կտրտված են ռոմբաձև–կլորավուն մասերի։ Ողկույզները սակավածաղիկ են։ Ծաղիկները զիգոմորֆ են, ունեն խթան։ 25 մմ երկարությամբ ծաղկապատի մասերը կապույտ են[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Արագածի (լեռնագագաթ՝ Արագած) և Զանգեզուրի (լեռնագագաթներ՝ Մեծ Իշխանասար, Կապուտջուղ, Ֆառական, Յաղլու) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Ղարաբաղում[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 2700-3600 մ բարձրությունների վրա, չինգիլների, քարաթափվածքների վրա: Ծաղկում է հուլիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբերին[1]։

Պահպանություն

Խոցելի տեսակ է: Կովկասի էնդեմիկ է։ Արեալը մասնատված է։ Տարածման շրջանների մակերեսը 20000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս: Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության և ներքին գործոնների պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արագածի ալպյան» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.