Քնձմնձուկ իզոպիրոնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:30, 29 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քնձմնձուկ իզոպիրոնման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Գորտնուկազգիներ
Տեսակ Քնձմնձուկ իզոպիրոնման
Լատիներեն անվանում
Thalictrum isopyroides


Քնձմնձուկ իզոպիրոնման (լատին․՝ Thalictrum isopyroides), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

10-30 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ 2-3 (5) մմ երկարությամբ տերևները բազմակի փետրաձև են և ունեն ձվաձև նշտարաձև մասեր։ Բազմաթիվ ծաղիկներով ծաղկաբույլը հուրան է, օվալաձև և փոքր։ Ծաղկումից հետո ուժեղ երկարացող ծաղկակոթերը հորիզոնական հեռացած են։ Ծաղկապատը բաժականման է, վաղ թափվող[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Երևանի (Երևան, Երանոսի և Երախի լեռնաշղթաներ, Ասնի գյուղ) և Դարեղեգիսի (Տիգրանաշեն և Զանգակատուն գյուղերի միջև, Խաչիկ, Գնիշիկ) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հարավարևմտյան, Կենտրոնական և Միջին Ասիայում[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-2200 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին: Ծաղկում է մայիս ամիսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն

Խոցելի տեսակ է: Հայաստանում գտնվում է ընդհանուր տարածման հյուսիսային սահմանում։ Տարածման շրջանների մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանների մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս: Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնձմնձուկ իզոպիրոնման» հոդվածին։