Որդանխոտ սողացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:43, 27 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Որդանխոտ սողացող
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Հացազգիներ
Տեսակ Որդանխոտ սողացող
Լատիներեն անվանում
Aeluropus lagopoides


Որդանխոտ սողացող (լատին․՝ Aeluropus lagopoides), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Շատ ճյուղավորված, գետնատարած և հանգույցներում արմատակալվող ընձյուղներով բազմամյա խոտաբույս է։ 30 սմ բարձրությամբ ցողունները վեր բարձրացող են, իսկ 5-16 մմ երկարությամբ և 4-9 մմ լայնությամբ ծաղկաբույլերը շատ խիտ են, երկարավուն։ 4-5 ծաղիկներով հասկիկները սպիտակ–խավոտ են, տերևապատյանները և տերևաթիթեղները՝ խիտ խավամազոտ[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արմաշի և Երասխի շրջակայք)։ Աճում է նաև Ադրբեջանում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 700-800 մ բարձրությունների վրա, աղակալված հողերում, աղուտներում: Ծաղկում է հունիս–օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]:

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Գտնվում է ինտենսիվ տնտեսական գործունեության գոտում։ Տեսակին, բնակության միջավայրի պայմանների փոփոխության հոտ կապված, սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ սողացող» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Որդանխոտ սողացող» հոդվածին։