Գազ սաղանլուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:09, 17 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գազ սաղանլուղի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ սաղանլուղի
Լատիներեն անվանում
Astragalus saganlugensis


Գազ սաղանլուղի (լատին․՝ Astragalus saganlugensis), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Ճիմ առաջացնող, կոճղարմատավոր բազմամյա բույս է, որը խիտ ծածկված է պարզ մազիկներով։ Ցողունները փռված են։ Տերևների երկարությունը 2-4 սմ է, իսկ տերևիկներինը՝ 6-7 մմ։ Ծաղկաբույլը գլխիկավոր է և բաղկացած է 12-18 ծաղիկներից։ Պսակը կարմրավուն է, ունդը՝ բաժակին հավասար[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (լեռնագագաթ՝ Կապուտջուղ) և Դարեղեգիսի (Ջերմուկի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է վերին և ենթալպյան լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1800–2700 մ բարձրությունների վրա, խճաքարոտ լանջերին, մարգագետիններում: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]:

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.