Գազ թրաձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:05, 14 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գազ թրաձև
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ թրաձև
Լատիներեն անվանում
Astragalus xiphidium


Գազ թրաձև (լատին․՝ Astragalus xiphidium), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Մոխրականաչ, ոչ բարձր փայտացող ճյուղավորվող բնիկով կիսաթուփ է, որը ծածկված է առսեղմ երկար մազիկներով և ունի 30-60 սմ երկարություն։ Տերևների երկարությունը 3–6 սմ է։ Տերևիկները գծային են, 3-5-ական։ Ծաղկակիրները տերևներից բավական երկար են։ Ծաղկաբույլը նոսր է։ Բաժակի երկարությունը 13-15 մմ է, կառուցվածքով խողովակաձև է, ատամները խողովակից բավական կարճ են։ Պսակի երկարությունը 20-25 մմ է։ Պսակաթերթի վերին կեսը սպիտակ է, ներքևինը՝ բաց մանուշակագույն։ Ունդերը բզաձև–գծային են, 3-6,5 սմ երկարությամբ, հորիզոնական անուղղված կամ հետ թեքված, ուղիղ կամ կորացած[1]։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Դարբասի կիրճ, Զորաց քարեր, Շամբ գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

Բույսը աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1800 մ բարձրությունների վրա, տափաստաններում, չոր քարքարոտ լանջերին: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին[1]:

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Անդրկովկասի էնդեմիկ: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է: Աճում է հողերի ինտենսիվ յուրացվող գոտում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.