Բոշխ աղքատացած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:00, 7 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բոշխ աղքատացած
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բոշխազգիներ
Տեսակ Բոշխ աղքատացած
Լատիներեն անվանում
Carex depauperata


Բոշխ աղքատացած (լատին․՝ Carex depauperata), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

15-30 սմ բարձրությամբ և խիտ ճիմ առաջացնող բույս է: Ցողունից կարճ, նուրբ տերևների լայնությունը 2-4 մմ է: Հասկիկները 1-2-ն են, վարսանդավորների երկարությունը 1-1,5 սմ է, իսկ առէջավորները՝ 2-3 սմ: Ծաղկող թփերը, որոնք պարկիկներից կարճ են, կանաչ միջին ջղով և սպիտակ-թաղանթային եզրերով: Պարկիկների երկարությունը 7-8 մմ է, փայլուն են, եռանիստ, բազմաթիվ ջղերով: Առջևից՝ խորը, իսկ մեջքի կողմից թեթևակի ճեղքված կտուցը ունի 3 մմ երկարություն:

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Բագրատաշեն) և Զանգեզուրի (Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ) ֆլորիստիկական շրջաններում:

Էկոլոգիա

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 445-900 մ բարձրությունների վրա, անտառում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին:

Պահպանություն

Վտանգված տեսակ է: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է: Տեսակի տարածման շրջանը հիմնականում գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր: Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում:

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]:

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ աղքատացած» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոշխ աղքատացած» հոդվածին։