Ճռճռուկ մազոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:25, 3 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ճռճռուկ մազոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Ճռճռուկ մազոտ
Լատիներեն անվանում
Cerastium capillatum


Ճռճռուկ մազոտ (լատին․՝ Cerastium capillatum), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

10-15 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները գծայինից մինչև գծային-նշտարաձև են և ունեն 20-40 մմ երկարություն։ Բաժակաթերթերի երկարությունը 8-11 մմ է[1]։

Տարածվածություն

Հայաստանում հայտնի է Իջևանի (Հալաբի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև հարավային Ղարաբաղում և Արևելյան Թուրքիայում[1]։

Էկոլոգիա

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1800-2260 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Աճելավայրերի պայմանների փոփոխությունները, որոնք կապված են տնտեսական գործունեության և կլիմայական փոփոխության հետ, կարող են առաջացնել տարածման շրջանի և պոպուլյացիայի անհատների թվաքանակի կրճատում:Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռճռուկ մազոտ» հոդվածին։