Լռջուն Կարյագինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:56, 30 Նոյեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լռջուն Կարյագինի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Խաչածաղկավորներ
Տեսակ Լռջուն Կարյագինի
Լատիներեն անվանում
Isatis karjaginii
Հատուկ պահպանություն

Լռջուն Կարյագինի (լատին․՝ Isatis karjaginii), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Բազմամյա խոտաբույս է, որի ցողունը հասնում է 40 սմ երկարության։ Տերևները երկարավուն են՝ ծածկված հազվադեպ մազիկներով, իսկ ցողունային տերևները եզրերից և գլխավոր ջղի ուղղությամբ ծածկված են առսեղմ մազիկներով։ Ծաղիկները դեղին են և խմբված են խիտ ծաղկաբույլերում։ Պտուղը պատիճակ է (լայնությունը գերազանցում է երկարությանը) և հասնում է 29-35 մմ լայնության և 25-28 մմ երկարության։ Այն բաղկացած է մերկ, լայնակի-օվալ, ալիքավոր թևերից։

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է Երևանի (Ուրծի լեռնաշղթա) և Զանգեզուրի (Շաքիի ջրվեժ) ֆլորիստական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում։

Էկոլոգիա

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ժայռոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է ընդամենը երկու պոպուլյացիաներից։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Տնտեսական գործունեության և ռեկրեցիայի պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.