Խոզանափուշ բարալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:57, 23 Նոյեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խոզանափուշ բարալիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Խոզանափուշ բարալիկ
Լատիներեն անվանում
Cousinia tenella


Խոզանափուշ բարալիկ (լատին․՝ Cousinia tenella), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

Բարակ գետնատարած ճյուղերով, մինչև 30-40 սմ բարձրությամբ միամյա բույս է: Տերևները երկարավուն են, ամբողջաեզր, թեթևակի ոստայնանման թավոտությամբ: Զամբյուղները մանր ու գնդաձև են, 0,5-1 սմ տրամագծով: Ծածկոցի թերթերը նեղ-նշտարաձև-բզաձև են, բարակ, վերևում թեթևակի հետ թեքված: Ծաղիկները դժգույն-ծիրանագույն են: Սերմնիկները մանր են, սեպաձև ու հարթ: Պապուսը թափվող է[1]:

Տարածվածություն

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, (Իլան-դաղ, Դվին, Խոր Վիրապ): Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Իրանում և Աֆղանստանում[1]:

Էկոլոգիա

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում: Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]:

Պահպանություն

Վտանգված տեսակ է։ Հայտնի է Արարատյան գոգավորության երեք լոկալիտետներից, որոնք գտնվում են ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.