Կամակորը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:18, 14 Նոյեմբերի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կամակորը (մուլտֆիլմ) , տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Վլադիմիր Վորոբյովի հեքիաթային պատմվածքի հիման վրա, 1983 թվականին, «Պերմտելֆիլմ» ստուդիայում։

Սյուժե

Վաղ առավոտյան Պավլիկ տղայի մոտ է գալիս Կամակորը և սկսում շշուկով ասել, որ պետք է չլսել շրջապատի մարդկանց։ Կամակորը ստիպում է տղային չարություն անել և չլսել իր տատիկին։ Առավոտյան տղան չէր ուզում վեր կենալ և երկար պառկում է անկողնում, բայց տատիկը ստիպում է վեր կենալ և առավոտյան մարզանք անել։ Բայց նույնիսկ դրանից հետո էլ Պավլիկը իրեն վատ է պահում և մարզանքն ինչպես պետք է անել չի ուզում։ Տատիկը նույնիսկ մտածում է, որ տղան հիվանդացել է, բայց սխալվում է։ Կամակորը զվարճացնում է տղային, և նրանք միասին դուրս են վազում փողոց՝ նույնիսկ չլվացվելով։ Փողոցում նրանք շատ են քայլում և Կամակորը Պավլիկին սովորեցնում է, որ միշտ պետք է անել այն, ինչ ուզում ես, իսկ եթե ինչ որ բան դուր չի գալիս, պետք է ասել չեմ ուզում և հաստատուն մնալ որոշման մեջ։ Պավլիկը հասկանում է, որ Կամակորը ստիպում է նրան վատ արարքների դիմել և պատրաստվում է հեռանալ նոր անտարբեր ընկերոջից, բայց Կամակորը հիշեցնում է, որ տատիկը կբարկանա նրա վրա։ Կամակորը հրավիրում է Պավլիկին ապուր ուտելու և նրանք գնում են Նատաշայի մոտ, աղջիկը երկար ժամանակ կասկածում է, թե արժե արդյոք , որ իրենք ինքնուրույն պատրաստեն, բայց Կամակորը նորից համոզում է երեխաներին, որ ամեն ինչ լավ կլինի։ Երեխաները նրա գլխավորությամբ պատրաստում են «Բուրդե» ապուրը, որի մեջ լցնում են ամեն ինչ՝ և′ մեկ տուփ աղ, և′ մուրաբա, այն ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ: Իսկ երբ ապուրը պայթում է, նրանք փախչում են Նատաշայից՝ թողնելով որ նա ամեն ինչ կարգավորի:

Նկարահանող խոմբ

ռեժիսոր Լեոնիդ Կոշենիկով
սցենարիստ Բ. Ստենին
գրքի մոտիվներով Վլադիմիր Վորոբյով
օպերատոր-մուլտիպլիկատոր Ստանիսլավ Օլշևսկի
կոմպոզիտոր Օլեգ Խրոմուշին
մոնտաժոր Լ. Պլաստրովա
խմբագիր Տ. Կետեգատ
տնօրեն Ս. Անդրեևա
դերասաններ Վ. Կիսելյովա, Վ. Մարտյանով, Բ. Մակարով, Ն. Նիկիֆորովա, Մ. Ռակովա, Ե. Ստուրովա
նկարիչներ Վ. Դոլգիխ, Վ. Կուդրյաշովա, Ս. Կորշունովա, Վ. Չազով
ձայնային օպերատոր Ա. Տիունով
երաժշտության խոսքեր Ա. Բերդիչևսկի
նկարիչ-բեմադրող Վ. Ստենինգ, Լ. Օլշևսկայա


Վերամշակում

2015 թվականին «Պերմկինո» («Пермкино» ) ստուդիան Պավել Լուգինի ստուդիայի հետ համատեղ սկսեցին աշխատել «Կամակորը» պլաստիլինային լիամետրաժ մուլտֆիլմի վրա, որի ռեժիսորը դարձավ Սերգեյ Մերինովը[1][2]:

Լիցենզավորված հրատարակություն

Կամակորի մասին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ի վրա «Վիդեո Սոյուզ» («Видео Союз») ասոցիացիայի և Դինարա ընկերության կողմից:

  1. Կամակորը
  2. Գաղտնիքով կողպեքը
  3. Հին սնդուկում
  4. Բոլոր սատանաներին հակառակ
  5. Քսյուշայի և Կոմպյուշայի մասին
  6. Եղիր իմ փիղը
  7. Հեքիաթ բարի փղի մասին
  8. Ախ դու, Տիշկա, Տիշկա

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ