Կակոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:55, 27 Օգոստոսի 2018 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կակոս

Կակոս (Կակի, Կակ[1] հին հունարեն՝ Κακός «վատ», «տգեղ»)- Գեֆեստի (Հրաբխի) որդի։ Ըստ լատինական բանաստեղծների հրաշունչ մարդակեր, հսկա, որն ապրում էր Ավենտին լեռան վրա՝ Հռոմի ապագա տեղում (մեկ ուրիշ վարկածով Պալատին լեռան վրա), քարանձավում՝ շրջապատված իր կողմից կերված մարդկանց մարմինների մնացորդներով։ Կակիի եղբայրը։

Հերիոնի նախրից գողացել է Հերակլեսի չորս ցուլերին և չորս հորթերին և հետքերը խառնելու համար, կենդանիներին պոչերից քաշ տալով տարել է իր քարանձավը (որպեսզի հետքերից թվա թե կենդանիները ոչ թե մտել՝ այլ դուրս են եկել քարանձավից)։ Լսելով կովերի բառաչը՝ Հերակլեսը գտնում է Կակոսին և խեղդում նրան[2]։ Պրոպերցիայի մոտ՝ եռակի բերանով հրեշ է[3]։

Ըստ Դիոդորի նկարագրության՝ Կակին ապրել է Պալատինում և սիրալիր ընդունելություն է ցույց տվել Հերակլեսին։ Պալատինում գոյություն ունի Կակիի իջվածք քարե աստիճաններով, որտեղ մի ժամանակ կանգնած էր Կակիի տունը։ Ըստ Դիոնիսոսի՝ նա գողացել է Հերակլեսի կովերին, Հերակլեսը սպանել է նրան մահակով, ավերել քարանձավը և տեղաշարժել Զևսի զոհասեղանը։

Ըստ էվգեմերիստական մեկնաբանության՝ Կակուսը եղել է բարբարոսների առաջնորդը, ով պարտության է մատնվել Հերակլեսի գլխավորած հելլենական բանակի կողմից [4]։

Գրականության մեջ

  • Վերգիլիոսի մոտ ( VIII, 193—267) դա կես մարդ - կես կենդանի է՝ ծուխ ու կրակ է ժայթքող, արյունռուշտ մարդասպան ։ Դանթեն վերածում է նրան մարդաձիու (կենտավրի) և իր արարքի համար տեղավորում է դժոխքի 8-րդ շրջանում։
  • Դանթե Ալիգերի, Աստվածային կատակերգություն, Պերմյան գիրք, 1994, 479 էջ, isbn = 5-7625-0380-1

Ծանոթագրություններ

  1. Щукарев А. Н. (1890–1907). «Как». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Вергилий. Энеида VIII 193—199; Овидий. Фасты I 550—580
  3. Проперций. Элегии IV 9, 10, возможно, здесь смешение с Герионом
  4. Дионисий Галикарнасский. Римские древности I 42, 2