Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստան
հոկտեմբեր 2022

OOjs UI icon menu-invert.svg
Ի՞նչ, Ե՞րբ, Ո՞վ և Ինչպե՞ս

«Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարների մրցույթ է, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և ինտերնետային ազատ հանրագիտարան Վիքիպեդիանյում և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը:

Ի՞նչ - Թիրախը լինելու են հայկական ժառանգության օբյեկտները: Պատմական հուշարձանների ցանկը տեսնելու համար կարող եք գտնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների այս՝ Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների ցանկերում։

Ե՞րբ - Հոկտեմբերի 1-31-ը ընկած ժամանակահատվածում կարող եք բեռնել ինչպես նախկինում, այնպես էլ հոկտեմբեր ամսին լուսանկարված հուշարձանի պատկեր, պայմանով, որ այն լինի Ձեր լուսանկարածը և նախկինում Վիքիպահեստ բեռնված չլինի։

Ո՞վ - Ցանկացած ոք, ցանկացած երկրից կարող է լուսանկարել և մասնակցել ցանկացած երկրի մրցույթին։

Ինչպե՞ս - Գրանցվի՛ր Վիքիպահեստում և հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում վերբեռնի՛ր այնտեղ լուսանկարներդ՝ յուրաքանչյուր լուսանկարի դեպքում մուտքագրելով հուշարձանի համարանիշը: Հուշարձանները կարելի է գտնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերում, հարկավոր է սեղմել յուրաքանչյուր հուշարձանին կից բեռնել պատկեր տողին և շարժվել առաջ ըստ հրահանգների։ Լուսանկարի՛ր հուշարձանները։ Կարող ես լուսանկարել շատ հուշարձաններ։ Կարող ես մեկ հուշարձանը լուսանկարել բազմիցս՝ տարբեր դիրքերից, բայց առանց բազմակի կրկնությունների։ Դասակարգի՛ր լուսանկարները ըստ համարի։ Յուրաքանչյուր լուսանկար ունի իր համարանիշը, որը պետք է մուտքագրել պատկերը բեռնելիս։

Մրցույթը կլուսաբանվի Facebook font awesome.svg Վիքին սիրում է հուշարձաններ ֆեյսբուքյան էջում։

«Վիքին սիրում է հուշարձաններ 2022» մրցույթի վիճակագրության էջը

Մրցույթի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել համակարգողներին՝ Beko և Xelgen մասնակիցներին։



2022 թվականի մրցույթի Հայաստանի հաղթող լուսանկարները

Ստորև ներկայացված է լուսանկարների լավագույն տասնյակը, որոնք պատահական կարգով են տեղադրված։ Մրցանակային տեղերը կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը։