Վիճակագրական մեխանիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիճակագրական մեխանիկա, տեսական ֆիզիկայի (ինչպես նաև՝ մաթեմատիկական ֆիզիկայի) ճյուղ, որը օգտագործելով հավանականությունների տեսությունը, ուսումնասիրում է մեխանիկական համակարգի միջին վարքագիծը, երբ համակարգը անորոշ վիճակում է[1][2][3]։

Վիճակագրական մեխանիկան օգտագործվում է մեծ համակարգերի ջերմադինամիկական վարքագիծը բացատրելու համար։ Վիճակագրական մեխանիկայի այս բաժինը, որը վերաբերում է դասական ջերմադինամիկային, հայտնի է վիճակագրական ջերմադինամիկա կամ հավասարակշռության վիճակագրական մեխանիկա անվամբ։ Մակրոսկոպական մեխանիկական օրենքները չունեն այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են ջերմաստիճանը, տաքությունը կամ էնտրոպիան։ Սակայն, վիճակագրական մեխանիկան ցույց է տալիս, թե ինչպես են այս հասկացությունները առաջանում համակարգի վիճակի բնական անորոշությունից, երբ համակարգը ստեղծվել է գործնականում։ Վիճակագրական մեխանիկան տրամադրում է՝ ջերմադինամիկական մեծությունները (ինչպես օրինակ՝ ջերմունակություն) մակրոսկոպիկ վարքագծերի հետ կապող մեթոդներ, մինչդեռ, դասական ջերմադինամիկային միակ հասանելի տարբերակը այս մեծությունների ճափումն է։ Վիճակագրական մեխանիկան նաև թույլ է տալիս ջերմադինամիկայի օրենքները տարածել այնպիսի պայմանների վրա, որոնք հաշվի չեն առնվում դասական ջերմադինամիկայում, օրինակ՝ մակրոսկոպիկ համակարգեր և փոքր ազատությամբ մեխանիկական այլ համակարգեր[1]։

Ոչ֊հավասարակշռության վիճակագրական մեխանիկան զբաղվում է հավասարակշռության մեջ չգտնվող անշրջելի գործընթացների մակրոսկոպական մոդելավորմամբ։ Այսպիսի գործընթացի օրինակ են քիմիական ռեակցիաները կամ մասնիկների և ջերմության հոսքը։ Վիճակագրական մեխանիկայի այս բաժինը շարունակում է մնալ ակտիվ տեսական հետազոտությունների առարկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gibbs, Josiah Willard (1902). Elementary Principles in Statistical Mechanics. New York: Charles Scribner's Sons.
  2. Tolman, R. C. (1938). The Principles of Statistical Mechanics. Dover Publications. ISBN 9780486638966.
  3. Balescu, Radu (1975). Equilibrium and Non-Equilibrium Statistical Mechanics. John Wiley & Sons. ISBN 9780471046004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]