Պյոտր Բեսչաստնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Նիկոլայևիչ Բեսչաստնով
ռուս.՝ Бесчастнов, Пётр Николаевич
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1978(1978-07-04)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 27, 2023(2023-12-27) (45 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
ԿրթությունՄոսկվայի պետական տեքստիլային համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտություննկարիչ և լուսանկարիչ
ԱշխատավայրՄոսկվայի պետական տեքստիլ համալսարան
 Petr Beschastnov Վիքիպահեստում

Պյոտր Նիկոլայևիչ Բեսչաստնով (ռուս.՝ Бесчастнов, Пётр Николаевич հուլիսի 4, 1978(1978-07-04), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 27, 2023(2023-12-27), Մոսկվա, Ռուսաստան), օպերատորական արվեստի ներկայացուցիչ, արվեստագետ, մանկավարժ, երկու մենագրությունների հեղինակ, տարբեր դասագրքերի և ձեռնարկների լուսանկարային դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում նկարիչներ Ն. Պ. Բեսչաստնովի և Ե. Ի. Դերգիլյովայի ընտանիքում։ 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական տեքստիլային համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետը, Մոսկվայի նկարիչների միության և Ռուսաստանի ֆոտոնկարիչների միության անդամ է։ Ֆոտոստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի երկրների մասնավոր և թանգարանային հավաքածուներում։

Որպես գովազդային լուսանկարիչ, նա 2002 թվականին համագործակցում է առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են աշխարհահռչակ մեքենաներ արտադրող, տեքստիլ և ոսկերչական, կոսմետիկայի և սննդի ընկերությունները։

Ապրում և աշխատում է Մոսկվայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ. Ն. Բեսչաստնովի ստեղծագործական հետաքրքրությունների բնագավառը հանդիսանում է լուսանկարի նկարչական և գովազդային արվեստը, լուսանկարչական դիզայնը, լուսանկարի ստացման մեթոդը, նկարչական կրթությունը։

Նա հանդիսանում է երկու մենագրության հեղինակ և մի շարք դպրոցական դասագրքերի ր ձեռնարկների կազմերի դիզայներական ոճի հեղինակ։

Մենագրություններ

  • Տեքստիլ ֆոտոնկար – Մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2007 – 233 էջ.
  • Տեքստիլ ֆոտոնկար – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2011 – 252 էջ

Կրթական հրապարակումներ

  • Ֆոտոգրաֆիկա– մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2010
  • Շինարարական պատկերներ – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2010
  • Համակարգչային դիզայներական ֆոտոկրթություն – м.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ, 2013
  • Հավաքածուների հիմունքները – մ.: Մոսկվայի Պետական Տեխնոլոգիայի ինստիտուտ Ա. Ն. Կոսիհինայի անունով, 2007


Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2005 թվականից, Պյոտր Բեսչաստնովը մասնակել է բազմաթիվ ցուցահանդեսնի, որոնք կայացել են և՛ Ռուսաստանում, և՛ արրտերկրներում։



  • 2011 «Панорама жизни», Մոսկվա (անձնական)

  • 2012 (հունվար-փետրվար) – «Моя Россия», Տուրկու, Վերջնական հյուպատոսությունը Ռուսաստանում
  • 2014 (մայիս-հուլիս) – «Прикосновение к Турку» (անձնական)[1]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային պատվոգրեր և ռուսական գեղարվեստական ցուցադրումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московский государственный текстильный университет им. А.Н. Косыгина. Становление и развития. Научно-педагогические школы. – м.: МГТУ им. А.Н. Косыгина, 2004

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московский государственный текстильный университет имени А.Н. Косыгина – м.: МГТУ им. А.Н. Косыгина, 2004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]