Հույները Հայաստանում և Արցախում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի հույներ
Հունաստանի դրոշը
Ընդհանուր քանակ

10.000[փա՞ստ]

Բնակեցում
Հայաստան Հայաստան 1.000
Հունաստան Հունաստան
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Վրաստան Վրաստան
Արցախ Արցախ 100
Լեզու(ներ)
Հունարեն, հայերեն,
Հավատք(ներ)
Հունական Ուղղափառ եկեղեցի
Հույն-հայկական հարաբերություններ
Հունաստան և Հայաստան

Հունաստան

Հայաստան

Հույները Հայաստանում, Հայաստանում և Արցախում բնակվող հույները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հույները բնակվել են դեռևս Տիգրան Մեծի օրոք, երբ վերջինս գաղթեցրեց նրանց Կիլիկիայից Տիգրանակերտ։ Սակայն հույների մեծ ներհոսք եղավ ավելի քան 2 հարյուր տարի առաջ՝1760-ականներին, երբ Իրակլի թագավորի հրավերով Օսմանյան կայսրությունից մեծ թվով հույն հանքափորներ են տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստան։ Հիմնականում հույների ուժերով է կառուցվել նախ Ախթալայի արծաթաձուլական, իսկ 1770 թվականին՝ Ալավերդու, այնուհետև՝ Շամլուղի պղնձաձուլական գործարանները։

Ինչպես ողջ Անդրկովկասի, այնպես էլ Հայաստանի հույները խոսում են հունարենի պոնտական բարբառով, որը հնագույն հունարենի` իոնական հունարենի տարաձևությունն է։ Շատերը Տրապիզոնից և Կարսի մարզից 19-20-րդ դարերում գաղթածներ են (ինքնանվանում` Ռոմեյուս)։ Հայաստանի բոլոր հույները վարժ խոսում են և հայերեն։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն և ևս 100-ը Արցախի Հանրապետությունում[1]։

Հայաստանի տարբեր համայնքներում ապրող հույները համախմբված են հունական համայնքներում, որոնց միավորում է «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը[2]

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Հայաստանում հունական եկեղեցի կա Հանքավանում՝ «Այոս Գեորգիոս» Սուրբ Գևորգը։ 19-րդ դարում հունական եկեղեցի է գործել նաև Գյումրիում, իսկ 1865 թվականի Կապանի հույն ձեռնարկատերեր Կոնդուրովները կառուցեցին Սուրբ Խարալամբոս եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «բերձենների եկեղեցի»։ Եկեղեցին մինչ օրս կա, սակայն գտնվում է կիսավեր վիճակում։

Բնակության վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հունական համայնքներ կան Ալավերդիում, Ստեփանավանում, Վանաձորում, Լոռու մարզի տարբեր գյուղերում, ինչպես նաև Գյումրիում, Նոյեմբերյանում, Հանքավանում և Երևանում։ Ներկայումս Հայաստանի հունական գյուղերը Յաղդանը և Կողեսն են։ Հույներ ապրում են նաև Արցախի Մեհմանա գյուղում և Ստեփանակերտում։

Մադան (Լենհանքեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանն այլևս ոչ թե առանձին գյուղ է, այլ 5 կմ հեռավորության վրա գտնվող Ալավերդի քաղաքի մի թաղամասն է, ընդամենը՝ 75 բնակչով։ Ընդ որում, Մադանում ապրող 40 ընտանիքներից միայն 5-ն է հունական՝ հիմնականում ծեր թոշակառուներից բաղկացած։ Մադանում չկա հունական-ուղղափառ եկեղեցի։

Մադանը մեր ցավն է. լրիվ հունական գյուղ էր, հիմա հազիվ 3-4 ընտանիք է մնացել։ Մեծահասակներ են։ Գյուղը, կարելի է ասել, քանդված է, տեր ու տիրական չկա` կարծես պատերազմից հետո մտնես։
- Հայաստանի հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարով

Թվաքանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տվյալներով Հայաստանում բնակվում է 1000-1500 հույն

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հույների մի մասը պոնտացիների ժառանգներն են և խոսում են հունարենի պոնտական բարբառով, սակայն Հայաստանի տարբեր քաղաքներում գործող հունական համայնքներում անց են կացվում նոր հունարենի անվճար դասընթացներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի փոքրամասնությունները, Գառնիկ Ասատրյան, Վիկտորիա Առաքելովա։
  2. Հայաստանի հունական համայնքների միություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]