Հարություն Մրմրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Մրմրյան
արմտ. հայ.՝ Յարութիւն Մրմրեան
Ծնվել է1860[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Վախճանվել էհուլիսի 21, 1926(1926-07-21)[1]
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Մասնագիտությունգրող և պատմաբան
Ազգությունհայ
Հարություն Մրմրյան Վիքիդարանում

Հարություն Գևորգի Մրմրյան (1860[1], Կոստանդնուպոլիս[1] - հուլիսի 21, 1926(1926-07-21)[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), գրական կեղծանունները՝ Հարություն, Ակումիտ, Ուխտավոր, Խաչքնար, հայ գրող, պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, հետագայում ինքնակրթությամբ խորացել աստվածաբանության, փիլիսոփայության և լեզուների ուսումնասիրության մեջ։ Թարգմանել է Հերոդոտոսի, Շ․ Մոնտեսքյոյի, Ժ. Ռուսոյի, Հ․ Տենի, Հ․ Սպենսերի և այլոց գործերը։ Իր ուսուցիչ Միսաքյանի և Հ․ Չամուռճյանի (Տերոյենց) կենսագիրն է («Հին օրեր։ Պոետ Խաչատուր Միսաքյան և իրեն ժամանակակից իմացականին վրա հայացքներ, 1815 թ. 1891»,1907, «Տասննիններորդ դար և Հովհ․ Պրուսացի Տերոյենց», 1908)։ Մրմրյանը կրոնաիդեալիստական երկերի հեղինակ է («Ալելույա։ Տասնյակ իմաստասիրական», 1908 և այլն)։ Պատմաբանասիրական հետազոտությունները վերաբերում են հայ առևտրական բուրժուազիայի ձևավորման և զարգացման պատմությանը («Հին օրեր ու այդ օրերուն հայ մեծատունները։ 1550-1870», 1901, «Թուրքահայոց հին վաճառականությունն և վաճառականք։ 1740-1890», 1908, «Մասնական պատմություն հայ մեծատուններու։ 1400-1900», 1909) և հայ գրականությանը («Պատմություն հայ գրականության», մաս 1, 1910)։ Մրմրյանի միստիկական խորհրդածությունները, խրթին գրելաոճը և ճգնավորական ապրելակերպը քննադատել են Գրիգոր Զոհրապը, Թեոդիկը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 67.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Մրմրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 67