Իբ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Իբ
ԵրկիրԵմեն Եմեն
ԲԾՄ2000 մետր
Բնակչություն350 864 մարդ (2013)
Իբ (քաղաք) (Եմեն)##
Իբ (քաղաք) (Եմեն)

Իբ (արաբ․՝ إب‎‎), քաղաք Եմենում, Իբ շրջանի կենտրոնը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ քաղաքը հիմնադրվել է Հիմյարի թագավորության արքաների կողմից, որպես առևտրական կենտրոն և դիրք՝ Արաբական ծովի ծովափից Սանաա տանող քարավանային ուղու վրա[1]։ Քաղաքի մասին առաջին գրավոր հիշատակությունը եղել է X դարում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում՝ Մոհա քաղաքից 117 կիլոմետր հեռավորության վրա։ Այն համանուն մուհաֆազայի վարչական կենտրոնն է[2]։

Իբ քաղաքը կառուցվել է Ջաբալ Բադան լեռներում։ Քաղաքից բացվում է հրաշալի տեսարան դեպի կանաչ գյուղական տեղանքը։ Քաղաքը շրջապատված է լեռներով[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 208․844 մարդ։ 2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 331․146 մարդ[2]։

2013 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում բնակվում էր 350․864 մարդ[3]։

1994 2004 2012 2013
103 312 208 844 331 146 350 864

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Yemen Tourism Promotion Board.Ibb». Ministry of Tourism.Yemen Tourism Promotion Board. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 «Йемен. Ибб». ПутешественникиРу. 2012.
  3. «Ibb» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբ (քաղաք)» հոդվածին։