Բուրգգրաֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուրգգրաֆ (գերմ.՝ Burggraf), թագավորի կամ եպիսկոպոսի կողմից նշանակվող պաշտոնատար անձ՝ գերմանական միջնադարյան քաղաքներում (սկզբնապես՝ բուրգերում)։ Բուրգգրաֆները ունեին վարչական, զինվորական, և դատական իշխանություն։ Բուրգգրաֆը կարող էր լինել ռեյխսգրաֆ (հնազանդվում էր անմիջապես կայսերը) կամ լինել այլ կառավարչի վասալը։

Գերմանիայում մինչև 1918 թվականը պրուսական թագավորները իրենց անվանում էին Նյուրնբերգյան բուրգգրաֆներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]