Արսեն Տերտերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Տերտերյան
Արսեն Տերտերյանի կիսանդրին նրա գերեզմանին, Երևան, Թոխմախի գերեզմանատուն
Ծնվել էդեկտեմբերի 22, 1882(1882-12-22)
Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 3, 1953(1953-10-03) (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Արսեն Հարությունի Տերտերյան (դեկտեմբերի 22, 1882(1882-12-22), Շոշ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1953(1953-10-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940)[1], ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուշիքենդ գյուղում։ 1892 թվականին ընդունվել և 1902 թվականին ավարտել է Շուշիի հոգևոր սեմինարիան։ 1905 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-1907 թվականներին հայ գրականության պատմություն է դասավանդել Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905 թվականին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին հոդվածը «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-1909 թվականներին սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ 1909-1920 թվականներին գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-1953 թվականներին հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ 1929-1953 թվականներին եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը։ 1943 թվականին առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում[2]։

Ա. Տերտերյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արսեն Տերտերյանի հուշատախտակը Երևանում
  • Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը, Ալեքսանդրապոլ, տպարան Ղասապյանցի, 1910 (շապիկի վրա՝ 1911), 193 էջ։
  • Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1910, 106 էջ։
  • Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն, Վաղարշապատ, 1911, 84 էջ։
  • Շիրվանզադե, Հայ ընտանիքի ինտելեգենտի վիպասանը (երեսնամյա գրական գործունեության առթիվ), Թիֆլիս, տպարան «կուլտուրա», 1911, 198 էջ (հրատարակություն «Գեղարվեստ» հանդեսի)։
  • Հովհաննես Հովհաննիսյան, Սիրո և կարեկցության երգիչը (երեսնամյա հոբելյանի առթիվ), Երևան, տպարան «Լույս», 1912, 104 էջ։
  • Մուրացանը որպես մտածող և գեղագետ։ Գրական քննադատական ուսումնասիրություն (արտատպած «Շողեր» ժողովածուից), Ս, Պետերբուրգ, 1913, 139 էջ։
  • Նար-Դոսի ստեղծագործությունը։ Գրական քննադատական ուսումնասիրություն, Թիֆլիս, տպարան ա. մ. Կերեսելիձեի, 1913, 75 էջ։
  • Լևոն Շանթ։ Սեռի և դասալքության երգիչը, Վաղարշապատ, 1913։
  • Հայոց նոր գրականություն (համառոտ դասընթաց), պրակ 1, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1922, 45 էջ։
  • Նկատողություններ մեր գյուղագիրների մասին, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1927, 63 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Հայոց նոր գրականության սկզբնավորումը և Խաչատուր Աբովյանը, 22 էջ։ Առաջադրանք 2. Աբովյանի գրական դպրոցը և Պերճ Պռոշյանը, 27 էջ։ Առաջադրանք 3։ Ղ. Աղայանը իբրև վիպագիր և մանկական բանաստեղծ, 27 էջ։ Առաջադրանք 4։ «Հյուսիսափայլի» շրջան, 32 էջ։ Առաջադրանք 5. Գամառ-Քաթիպա և Սմբատ Շահազիզ, 27 էջ։ Առաջադրանք 6։ Րաֆֆի, 30 էջ։ Առաջադրանք 7։ Մուրացան և դարավերջի գյողագիրները, 30 էջ։ Առաջադրանք 8։ Նար-Դոս, 38 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1930 (ձեռագրի իրավունքով)։
  • Հայոց նոր գրականության պատմություն. 19-20-րդ դդ. (Առաջադրանք 1. Վրթանես Փափազյան, 55 էջ։ Առաջադրանք 2. Ծերենց, 32 էջ։ Առաջադրանք 3. Սրբուհի Տյուսաբ և «ռոմանտիկ ոճի» խնդիրը, 20 էջ։ Առաջադրանք 4. Արևելահայ լիբերալիզմի նոր շրջանը, 30 էջ։ Առաջադրանք 5. Արևելահայ լիբերալիզմը և ռեալական արվեստը, 38 էջ։ Առաջադրանք 6. Հովհաննես Հովհաննիսյան, 26 էջ։ Առաջադրանք 7. Հովհաննես Թումանյան և «Գուգարքի երգիչները», 69 էջ։ Առաջադրանք 8։ Հակոբ Հակոբյանը և իր հաջորդները, 74 էջ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931 (ձեռագրի իրավունքով)։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 1, Վ. Փափազյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 61 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 2, Հ. Հովհաննիսյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 80 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 3, Հ. Թումանյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 94 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 4, Ա. Ծատուրյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 72 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 5, Ա. Իսահակյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 111 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 7, Հ. Հակոբյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 76 էջ։
  • Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 8, Վ. Տերյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 58 էջ։
  • Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
  • Հայ հայրենասեր գրողներ (երկու դիմագիծ։ 1. Հ. Թումանյանի հայրենասիրական պոեզիան։ 2. Ղ. Աղայանը և ժողովրդական հերոսությունը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1942, 140 էջ։
  • Ռուս մեծ առակախոս բանաստեղծը։ Կռիլովի մահվան հարյուրամյակի առթիվ։ 1844-1944, Երևան, Հայպետհրատ, 1944, 120 էջ։
  • Հայ կլասիկներ, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1944, 911 էջ։
  • Բրյուսովը և հայ կուլտուրան, Երևան, Հայպետհրատ, 1944, 175 էջ։
  • Վ. Գ. Բելինսկի։ Ռուս մեծ քննադատ-հրապարակախոսը։ Մահվան հարյուրամյակի առթիվ։ 1848-1948, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1948, 588 էջ։
  • Պերճ Պռոշյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1955, 248 էջ։
  • Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 427 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 762 էջ։
  • Մուրացան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 280 էջ։
  • Երկեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1980, 492 էջ[3]։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարինյան Ս., Արսեն Տերտերյան, ՊԲՀ, 1982, համար 4։
  • Արսեն Հարությունի Տերտերյան, Երևան, 1966 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, համար 11)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 556-557.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Արսեն Տերտերյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]