Անատոլի Ֆիլիպչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ֆիլիպչենկո
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1928(1928-02-26)[1]
ԾննդավայրDavydovka, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 7, 2022(2022-08-07)[2][3] (94 տարեկան)
Մահվան վայրԱստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան կամ Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու, տիեզերագնաց և գրող
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Anatoly Filipchenko Վիքիպահեստում

Անատոլի Վասիլի Ֆիլիպչենկո (ռուս.՝ Анато́лий Васи́льевич Фили́пченко, ուկրաիներեն՝ Анатолій Васильович Філіпченко, փետրվարի 26, 1928(1928-02-26)[1], Davydovka, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 7, 2022(2022-08-07)[2][3], Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան և Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ուկրաինացի խորհրդային տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-մայոր, Խորհրդային Միության կրկնակի հերոս (1969, 1974)։

Ավարտել է ռազմաօդային ուժերի Վորոնեժի հատուկ դպրոցը (1947), Չուգուևի ռազմաավիացիոն ուսումնարանը (1950), ռազմաօդային (այժմ՝ Գագարինի անվան) ակադեմիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատում է եղել 1963 թվականից մինչև 1979 թվականը։ 1969 թվականի հոկտեմբերի 12—17-ին, որպես հրամանատար, Վլադիսլավ Վոլկովի և Վիկտոր Գորբատկոյի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-7» տիեզերանավով, մասնակցելով «Սոյուզ-6» և «Սոյուզ-8» տիեզերանավերի խմբային թռիչքին։ 1

1974 թվականի դեկտեմբերի․ 2—8-ին, որպես հրամանատար, Նիկոլայ Ռուկավիշնիկովի հետ, երկրորդ տիեզերական թռիչքն է կատարել «Սոյուզ-16» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում Ֆիլիպչենկոն տիեզերքում եղել է 260 ժ 44 ր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։