Ազոտի ենթախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազոտի ենթախումբ, Մենդելեևի պարբերական համակարգի 5-րդ խմբի ոչ մետաղներ։ 5-րդ խմբի ոչ մետաղներն ենˋ ազոտ՝ ˋN, ֆոսֆորˋ P, արսենˋ As, ծարիր՝ ˋSb և բիսմութˋ Bi, տարրերը։ Դրանք բոլորն էլ p-տարերր են, արտաքին էլեկտրոնային թաղանթում ունեն հնգական էլեկտրոն։

5-րդ խմբի տարրերից առավել մեծ նշանակություն ունեն ազոտը և ֆոսֆորը։ Արսենի միացությունները թունավոր են։ «Սպիտակ արսենը» միջին դարերում օգտագործվել է որպես թույն։ Գինեթթվի անտիմոնային աղը երկար ժամանակ օգտագործվել է բժշկության մեջ։ Ծարիրը և բիսմութը մտնում են որոշ համաձուլվածքների բաղադրության մեջ։

Քննարկվող ենթախմբի տարրերի ատոմների արտաքին էներգիական մակարդակում առկա է հնգական էլեկտրոն, որոնցից երեքը զույգված չեն։ Դրանից բխում է, որ այս ենթախմբի տարրերի ատոմը կարող է այլ տարրերի ատոմներից երեք էլեկտրոն միացնելˋ համապաստխան միացություններում -3 օքսիդացման աստիճան դրսևորելով։ Սակայն դա տեղի է ունենում միայն իրենցից ավելի փոքր էլեկրաբացասականությամբ տարրերի, օրինակˋ ջրածնի ու մետաղների ատոմներին միանալիս։

Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի ատոմներին միանալիս 5-րդ խմբի տարրերի ատոմներն էլեկտրոններ են տրամադրում ու դրական լիցքավորում։

Ազոտի ատոմի արտաքին էներգիական մակարդակում թափուր օրբիտալներ չկան, և այդ ատոմը չի կարող գրգռվել։ Ահա թե ինչու ազոտի բնութագրական վալենտականությունը 3 է։ Սակայն, դոնորակցեպտորային մեխանիզմով չորրորդ կապն առաջանալիս ազոտի ատոմը կարող է և քառավալենտ լինել։

5-րդ խմբի տարրերի ատոմի շառավիղը կարգաթվի մեծացման հետ մեծանում է, էլետրաբացասականությունըˋ փոքրանում, ուստի մետաղական հատկությունները մեծանում են. ազոտն ու ֆոսֆորը տիպական ոչ մետաղներ են, արսենն ու ծարիրը երկդիմի տարրեր են, իսկ բիսմութը մետաղ է։ Ազոտի մոլեկուլը երկատոմ է, իսկ ենթախմբի մնացած տարրերի առաջացրած պարզ նյութերի մոլեկուլները բարձր ջերմաստիճաններումˋ գազային վիճակում, հիմնականում 4-ական ատոմներից են կազմված։