«Կորիզակիսում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: ta:இழையுருப்பிரிவு
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: az:Anafaza
Տող 25. Տող 25.


[[ar:انقسام فتيلي]]
[[ar:انقسام فتيلي]]
[[az:Anafaza]]
[[be:Мітоз]]
[[be:Мітоз]]
[[be-x-old:Мітоз]]
[[be-x-old:Мітоз]]

21:24, 28 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

Կորիզակիսում, կարիոկենեզ կամ միտոզ, բջջի անուղղակի բաժանում, որի դեպքում կորիզում և ցիտոպլազմայում տեղի են ունենում մի շարք միմյանց հաջորդող, կանոնավոր գործընթացներ, որոնք ի վերջո բերում են բջջի գենետիկական նյութի հավասար բաշխմանը առաջացած դուստր բջիջների միջև: Վերոհիշյալ բոլոր պրոցեսներն ընթանում են միտոտիկ ցիկլի ընթացքում: Կորիզակիսումը օնտոգենեզի կարևոր գործընթացներից մեկն է: Միտոտիկ բաժանումը ապահովում է բազմաբջիջ էուկարիոտ օրգանիզմների աճը հյուսվածքային բջիջների հաշվին:

Բջջի կենսական կամ միտոտիկ ցիկլում տարբերում են.

  1. ինտերֆազ կամ նախապատրաստական շրջան. դա երկու բաժանումների միջև ընկաց ժամանակահատված է, որի ընթացքում բջիջն աճում է, գործում և նախապատրաստվում բաժանման,
  2. բջջի բուն բաժանման շրջան:

Բջջի բուն բաժանումը ընթանում է միմյանց հաջորդող չորս փուլերով՝ պրոֆազ, մետաֆազ, անաֆազ, թելոֆազ:

Պրոֆազ. միտոզի այս փուլում , որն ամենաերկարն է՝ կորիզի ծավալը մեծանում է, ԴՆԹ-ի պարուրման հետևանքով սկսում են երեվալ հաստ թելիկներ՝ քրոմոսոմներ:

Մետաֆազում քրոմոսոմների պարուրումը և հաստացումը ավելի է արտահայտվում. նրանք տեղաշարժվում են բջջի հասարակածային շրջան՝ առաջացնելով հասարակածային թիթեղիկ: Ի դեպ մետաֆազային շրջանում քրոմոսոմները երևում են պարզ, հստակ, ուստի հենց այդ փուլում է կատարվում դրանց ուսումնասիրությունը:

Միտոզի կենսաբանական նշանակությունը 1.Դուստր բջիջները ստանում են նույն ժառանգական տեղեկատվությունը և նույն քրոմոսոմային հավաքակազմը: 2.Քրոմոսոմները դուստր բջիջներին բաշխված են հավասարաչափ: 3.Միաբջիջ օրգանիզմների և անսեռ բազմացող օրգանների բազմացումը տեղի է ունենում միտոզով: 4.Միտոզի շնորհիվ ապահովում է քրոմոսոմների հաստատուն թիվը: 2.Միտոզը ընկած է օրգանիզմի աճի, զարգացման, բազմացման ժամանակ ինրպես նաև ռեգեներացիայի հիմքում Մարմնի կորցրած կամ վնասված մասի վերականգնումը կոչվում է ռեգեներացիա:

Գրականություն

  • «Կենսաբանություն» Մ. Սիսակյան