«Անարզաբա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
կատեգորիաների ավելացում
չ r2.7.2+) (Ռոբոտ․ de:Anazarba փոփոխվել է de:Anazarbosով
Տող 24. Տող 24.
[[ar:عين زربة]]
[[ar:عين زربة]]
[[ca:Anazarb]]
[[ca:Anazarb]]
[[de:Anazarba]]
[[de:Anazarbos]]
[[en:Anazarbus]]
[[en:Anazarbus]]
[[eo:Anazarbe]]
[[eo:Anazarbe]]

16:38, 1 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

37°15′22″ հս․. լ. 35°54′00″ ավ. ե.HGЯO

Անարզաբայի ավերակները

Անարզաբա , (Անազարբա, Անավարզա, լատին․՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է:

Աշխարհագրական դիրք

Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում: Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր: Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը:

Պատմություն

Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա): Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ: Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա:

3-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը: Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել: Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ:

Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ:

1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։