«Տունդրա»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.5.4) (Ռոբոտը ավելացնում է․: an:Tundra |
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: bat-smg:Tondra |
||
Տող 20. | Տող 20. | ||
[[ast:Tundra]] |
[[ast:Tundra]] |
||
[[az:Tundra]] |
[[az:Tundra]] |
||
[[bat-smg:Tondra]] |
|||
[[be:Тундра]] |
[[be:Тундра]] |
||
[[be-x-old:Тундра]] |
[[be-x-old:Тундра]] |
06:24, 1 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ
Տունդրա ֆիններեն բառը նշանակում է լեռնային ամայի վայր: Ավելի ուշ այդպես սկսել են անվանել նաև հյուսիսային անտառազուրկ հարթավայրային շրջանները:
Եվրասիա մայրցամաքում տունդրան զբաղեցնում է հսկայական մի տարածք, որը լայն շերտով ձգվում է հյուսիսային ծովերի ափերի երկայնքով:
Սառը, անբարենպաստ կլիմայի պատճառով տունդրայում անտառներ բոլորովին չկան: Անտառների համար հատկապես կործանարար են Արկտիկայից փչող ուժեղ ու սառը փոթորկալից քամիները:
Չնայած տունդրայում անտառներ չկան, բայց այնտեղ շատ անտառաբույսեր են աճում, օրինակ` թթուհատին, մռամոշին, հապալասենին, մամուռները: Գիտնականները ենթադրում են, որ հնում, ինչ-որ ժամանակ, տունդրայի տարածքում անտառներ եղել են: Սակայն հետո վրա են հասել սառնամանիքները, և անտառները նահանջել են, իսկ որոշ անտառաբույսեր հարմարվել են նոր պայմաններին:Տունդրայում աճում են նաև գաճաճ ուռենիներ ու կեչիներ: Անտառում խոտերն ու մամուռները թաքնվում են ծառերի տակ, իսկ տունդրայում, ընդհակառակը, ծառերը փռվում են գետնին և սառը քամուց պատսպարվում մամուռների հետևում:
Տունդրայում կան բազմաթիվ գետեր, գետակներ ու ճահիճներ: Առատ ջրի շնորհիվ ջրային շատ թռչուններ` սագերը, բադերը, կարապները, սուզահավերը, սիրում են ամռանը բնակվել տունդրայում: Բայց ձմռան մոտ նրանք թռչում են հեռու հարավ. չէ՞ որ տունդրայի որոշ շրջաններում ձմռանը 50 աստիճանից ցածր սառնամանիքներ են լինում:
Սակայն, չնայած այդպիսի ցրտերին, տունդրայում բնակվողներ կան նաև ձմռանը, թեև` ոչ շատ: Դրանք են հյուսիսային եղջերուն, բևեռաղվեսը, բևեռային բուն, կաքավը և մանր կրծողները:
Անցյալում տունդրայում ո'չ տուն կար, ո'չ քաղաք: Տեղացի բնակիչներն զբաղվում էին որսորդությամբ և ընտանի հյուսիսային եղջերուների բուծմամբ: Կերակրվելու համար եղջերուն միշտ պետք է տեղից
տեղ գնա. երբ մի տեղում ուտում-վերջացնում է ողջ եղջերվամամուռը, անցնում է մյուսին: Այդպեսը մարդը ևս ստիպված էր քոչել նրա հետ: Եղջերուի միսն ուտում են, եղջերվասահնակներով տեղից տեղ փոխադրվում, իսկ եղջերվենուց պատրաստում տաք հագուստ և, նույնիսկ, կացարան:
Այժմ, գյուղատնտեսության զարգացման շնորհիվ, տունդրայի հարավային շրջաններում բանջարեղեն են աճեցնում ու կաթնատու անասուններ բուծում: Տունդրայում կառուցվել են երկաթուղիներ ու խճուղիներ, արդյունաբերական մեծ քաղաքներ: Չէ՞ որ տունդրայում էլ կան օգտակար հանածոներ` ածուխ, երկաթ, նիկել պղինձ, գազ և այլն:
Տունդրան յուրացնելը դժվար է ոչ միայն դաժան կլիմայի, այլև հավերժական սառցույթի պատճառով: Ամռանը տունդրայում հողը փափկում է փոքր խորությամբ միայն, որից ցած սառած գետինն է. դա լուրջ խոչընդոտ է շինարարության համար: Բայց մարդը հաղթահարում է նաև այդ արգելքը: